Ինչպես պատրաստել «Ալկոգել» տնային պայմաններում


Այս օրերին, երբ ոչ միայն ողջ աշխարհում, այլև Հայաստանում մեծ տարածում է գտնում COVID-19 -ը, շատերը դեղատներ են շտապում բժշկական դիմակներ, ձեռնոցներ և ալկոգել կամ սպիրտային հիմքով ախտահանիչ լուծույթներ գնելու համար:


Այնուամենայնիվ, վիրուսի տարածման ֆոնին՝ շատ հաճախ դեղատներում գրեթե անհնարին է գտնել ախտահանիչ լուծույթ:


Բարեբախտաբար, Աողջապահության համաշխարհային կազմաերպությունն առաջարկում է տնային պայմաններում պատրաստել ախտահանիչ լուծույթը, որ նույնքան արդյունավետ է, ինչքան դեղատնից գնվածը:

Newsflow.am -ը ներկայացնում է լուծույթի պատրաստման եղանակը.

1 լիտր ախտահանիչ լուծույթ պատրաստելու համար անհրաժեշտ է.

  • 800 միլիգրամ բժշկական սպիրտ
  • 40 միլիգրամ ջրածնի պերօքսիդ (3%-անոց)
  • 1.5 միլիգրամ գլիցերին
  • թորած ջուր (կարելի է փոխարինել եռացված ու հովացրած ջրով)

Բժշկական սպիրտի վրա ավելացնել անհրաժեշտ քանակությամբ ջրաշնի պերօքսիդն ու գլիցերինը, այնուհետև հավելել նաև թորած ջուրն այնքան մինչև ստացվի 1 լիտր զանգված:


Լուծույթը թափահարել՝ միասեռ զանգված ստանալու համար: Ալկոգելը պատրաստ է:


Ձեզ նույնպես կարող է դուր գալ