Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
    • Հաշվապահություն
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

A platform for everyone

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
    • Հաշվապահություն
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Աուդիտ․ Դաս 1 – Աուդիտի ծագումը

  • Հաշվապահություն․ Դաս 11 – Հաշվապահական հաշվեկշիռ և հաշվեկշռային փոփոխությունների դասակարգումը

  • Մարիետա – «Գինին ու դու»

  • Հաշվապահություն․ Դաս 10 – Շրջանառության տեղեկագիր

  • Հաշվապահություն․ Դաս 9 – Փաստաթղթավորում, գույքագրում և փաստաթղթերի շրջապտույտ

  • Հաշվապահություն․ Դաս 8 – Գնահատում և կալկուլյացիա

  • Հաշվապահություն․ Դաս 7 – Հաշվապահական հաշվառման և հաշվային պլանի էությունը

  • Հաշվապահություն․ Դաս 6 – Կազմակերպության ակտիվներն ու դրանց գոյացման աղբյուրները

  • Հաշվապահություն․ Դաս 5 – Ֆինանսական հաշվետվության օգտագործողները, նշանակությունը և պարտավորությունների սահմանումը

  • Մարիետա – «Անհնար հանդիպում»

Գիտական
Գլխավոր›Կրթական›Գիտական›Հիշողության տեսակներն՝ ըստ ինֆորմացիայի պահպանման տևողության․ 20 փաստ

Հիշողության տեսակներն՝ ըստ ինֆորմացիայի պահպանման տևողության․ 20 փաստ

Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
04/23/2020
1107
0
Share:

Հիշողությունը մեր կյանքի ամենաուսումնասիրված, սակայն միևնույն ժամանակ, դեռևս շատ քիչ բացահայտված ֆենոմեններից է:

Այդ երկարատև ուսումնասիրությունների արդյունքում գիտնականներն առանձնացրել են հիշողության տարբեր դասակարգումներ՝ ըստ որակի, ընկալող զգայական համակարգի, ինֆորմացիայի պահպանման տևողության և այլն․․․

Հենց վերջինիս էլ կանդրադառնանք այս անգամ և կներկայացնենք 20 փաստ այն մասին, թե ինչ են պարզել գիտնականները հիշողության՝ այդ տեսակների հետ կապված:

1) Ըստ ընկալված ինֆորմացիայի պահպանման տևողության՝ մասնագետներն առաձնացնում են հիշողության 3 տեսակ՝ երկարաժամկետ հիշողություն, կարճաժամկետ հիշողություն և ուլտրակարճաժամկետ հիշողություն:

2) Հիշողության այս մոդելն առաջին անգամ առաջարկել են ամերիկացի հոգեբաններ Ռիչարդ Ատկինսոնն ու Ռիչարդ Շիֆրինը 1968 թվականին, որից հետո այն ստացել է Ատկինսոն-Շիֆրինի մոդել անվանումը ( ինչպես նաև հիշողության բազմահարկ մոդել անվանումը ):

3) Հիշողության նմանատիպ կառուցվածքի մասին ակնարկ էր արել հոգեբան Ուիլյամ Ջեյմսը դեռևս 1890 թվականին՝ խոսելով առաջնային և երկրորդային հիշողությունների մասին:

4) Ջեյմսի առաջարկած առաջնային հիշողության մեջ ինֆորմացիան պահպանվում էր կարճ ժամանակով, իսկ երկրորդայինի մեջ՝ հավերժ: Հիշողության նմանատիպ կառուցվածքը, սակայն, այդ ժամանակ դեռևս վիճելի էր համարվում:

5) Երբ մեր զգայական համակարգերից որևէ մեկը որսում է միջավայրի որևէ ազդակ, ինֆորմացիան անմիջապես անցնում է ուլտրակարճաժամկետ հիշողություն:

6) Ուլտրակարճաժամկետ հիշողությունում կամ սենսոր ռեգիստրում, ըստ տեսության, ինֆորմացիան պահպանվում է շատ կարճ՝ ընդամենը որոշ միլիվայրկյաններ, ապա համապատասխան ուշադրություն չստանալուց հետո այն անմիջապես մոռացվում է:

7) Ուլտրակարճաժամկետ հիշողությունից ինֆորմացիայի այն մասը, որը ստացել է համապատասխան ուշադրություն, անցնում է կարճաժամկետ հիշողություն, որտեղ այն կարող է պահվել մինչև մոտ 30 վայրկյան ( ըստ ընդունված տեսակետի ):

8) Ըստ հոգեբան Ջորջ Միլլերի փորձերի՝ կարճաժամկետ հիշողությունում հնարավոր է պահել միայն 7±2 միավոր ինֆորմացիա: Այս տեսակետը, սակայն, այնքան էլ հաստատ չէ և բազմիցս վիճարկվել է այլ մասնագետների կողմից:

9) Կարճաժամկետ հիշողությունում գտնվող այն ինֆորմացիան, որը կարևորվում է, կրկնվելու և մտապահման միջոցով անցնում է արդեն երկարաժամկետ հիշողություն, որտեղ այն արդեն, կարելի է ասել, հեռու է մոռացվելու վտանգից: Երկարաժամկետ հիշողությունում ինֆորմացիան կարող է մնալ շաբաթներ, տարիներ և ինչու ոչ, նաև ողջ կյանքի ընթացքում:

10) Ինֆորմացիայի մշակման և կարճաժամկետից երկարաժամկետ անցնելու այդ գործընթացը ստացել է կոնսոլիդացիա անվանումը:

11) Կոնսոլիդացիայի գոյության մասին դեռևս հիշատակվել է Հին Հռոմում՝ հռետոր Քվինթիլիանուսի ուսուցչի աշխատություններում, ով նկատել էր որ « հիշողություններն ավելի են ամրանում ընդամենը մեկ գիշերվա ընթացքում »:

12) Քունը շատ կարևոր դեր ունի կարճաժամկետ հիշողությունից ինֆորմացիայի՝ դեպի երկարաժամկետ հիշողություն արդյունավետ փոխանցման հարցում, այսինքն՝ այն նպաստում է կոնսոլիդացիային:

13) Հասկանալու համար, թե ինչպես է քունն ազդում հիշողության վրա, գիտնականները մի այսպիսի էքսպերիմենտ են անցկացրել․ նրանք փորձի մասնակիցներին բաժանել են երկու խմբի, ապա նրանց հանձնարարել բառեր, որոնք երկու խմբի անդամներն էլ պետք է սովորեին: Դրանից հետո մի խմբին ուղարկել են քնելու, իսկ մյուս խումբը պետք է արթուն մնար այդ նույն ժամանակահատվածում: Արդյունքում պարզվեց, որ այն մասնակիցները, ովքեր քնել էին, 40 տոկոսով ավելի շատ բառ էին հիշում, քան նրանք, ովքեր չէին քնել: Սրանից գիտնականները եզրահանգեցին, որ քունն օգնում է կոնսոլիդացիային, սակայն ազնվության համար նշենք, որ արթուն մնացածների մոռանալու վրա կարող էին ազդած լինել նաև այլ գործոններ:

14) Երկարաժամկետ և կարճաժամկետ հիշողությունների միջև գոյություն ունեցող սահմանի ապացույցներից մեկը հետաստիճանային ամնեզիա կոչվող խանգարումն է, որի դեպքում հիվանդը կարողանում է հիշել նոր ինֆորմացիան միայն մինչև 30 վայրկյան, սակայն դրանք տեղափոխել երկարաժամկետ հիշողություն նրան չի հաջողվում:

15) Հիշողության կոնսոլիդացիայի գործընթացում հատկապես մեծ դեր ունի ուղեղի՝ հիպոկամպ կոչվող հատվածը:

Ուղեղի՝ հիպոկամպ կոչվող հատվածը

16) Նախորդ պնդման մասին է փաստում հայտնի ՀՄ ( Հենրի Մոլայզոն ) մականունը կրող հիվանդի դեպքը, որի մոտ առաջացել էր հետաստիճանային ամնեզիա, երբ բժիշկները վիրահատական միջամտությունից հետո հեռացրել էին նրա հիպոկամպը: Հիվանդն ու իր հայտնի վիրահատությունը հետագայում մեծ ներդրում ունեցան նեյրոգիտության մեջ:

Հենրի Մոլայզոնը

17) Հիշողության վերևում նշված տեսակներից բացի որոշ մասնագետներ առանձնացնում են նաև օպերատիվ կամ աշխատանքային հիշողություն հասկացությունը, որը շատերը դիտարկում են նաև որպես կարճաժամկետ հիշողության տեսակ:

18) Օպերատիվ հիշողությունում գտնվում է միայն որոշակի ժամանակահատվածում պահպանվող և տվյալ պահին օգտագործվող ինֆորմացիան:

19) Որոշ մասնագետներ օպերատիվ հիշողությունը անվանում են միջանկյալ հիշողություն՝ համարելով, որ այն ընկած է կարճաժամկետ և երկարաժամկետ հիշողությունների արանքում:

20) Գիտնականները դեռևս չեն բացահայտել, թե ուղեղի կոնկրետ որ մասերում են պահպանվում երկարաժամկետ և կարճաժամկետ հիշողությունները: Փոխարենը, սակայն, կան մի շարք հատվածներ, որոնք էական դեր ունեն ինֆորմացիայի պահպանման, կոնսոլիդացիայի և վերարտադրման համար, այդ թվում հիպոկապմը, հիպոթալամուսը, ամիգդալան, հետճակատային կեղևը և այլն:

 

Աղբյուր՝ focus-space.blog

Թեգերամնեզիաինֆորմացիահիշողությունուլտրակարճաժամկետ հիշողությունուղեղօպերատիվ հիշողություն
Նախորդ հոդվածը

Քանի դեռ Հարավային Աֆրիկայում մարդիկ մեկուսացած են, ...

Հաջորդ հոդվածը

Փոխվել է մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • Հետաքրքիր

    Եղե՛ք ուշադիր: 5 միջոց որոնք կօգնեն լավացնել Ձեր հիշողությունը:

    01/23/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • ԱշխարհԱռողջապահությունԳիտական

    Դեժավյու

    05/17/2020
    Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան
  • ԿրթականՀետաքրքիր

    Ինչպես մարզել ուղեղը

    05/16/2020
    Հեղինակ՝ Սվետա Խաչատրյան
  • ԱշխարհԳիտականՀետաքրքիր

    Պարիս Հերունու ռադիոդիտակ

    08/31/2020
    Հեղինակ՝ Անգելինա Արշակյան
  • ԳիտականԺամանցՀետաքրքիր

    Սարսափեցնող փաստեր առօրյա իրերի մասին. մաս 2

    01/09/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • ԱշխարհԳիտականՀետաքրքիր

    Պատմության անխախտ օրենքներից, որոնց դեմ ժամանակը անզոր է

    08/19/2020
    Հեղինակ՝ Արամ Հայդարցյան

Հետաքրքիր

  • Ազատ խոսք

    Տաթև Խաչատրյան – “Իմ իդեալը չես, բայց իդեալական ես”

  • Հարցազրույց

    Նկարչությունը մի առանձին աշխարհ է, որտեղ ոչ ոք ի զորու չէ իմ առաջ սահմանափակումներ դնել / Գայանե Հարությունյան

Գիրք

Book Cover: Ապրելու  ժամանակը  և մեռնելու  ժամանակը - Էրիխ Մարիա Ռեմարկ

Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը - Էրիխ Մարիա Ռեմարկ

Լրահոս

  • 04/16/2021

    Աուդիտ․ Դաս 1 – Աուդիտի ծագումը

  • 04/16/2021

    Հաշվապահություն․ Դաս 11 – Հաշվապահական հաշվեկշիռ և հաշվեկշռային փոփոխությունների դասակարգումը

  • 04/16/2021

    Մարիետա – «Գինին ու դու»

  • 04/16/2021

    Հաշվապահություն․ Դաս 10 – Շրջանառության տեղեկագիր

  • 04/16/2021

    Հաշվապահություն․ Դաս 9 – Փաստաթղթավորում, գույքագրում և փաստաթղթերի շրջապտույտ

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 8 – Գնահատում և կալկուլյացիա

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 7 – Հաշվապահական հաշվառման և հաշվային պլանի էությունը

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 6 – Կազմակերպության ակտիվներն ու դրանց գոյացման աղբյուրները

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 5 – Ֆինանսական հաշվետվության օգտագործողները, նշանակությունը և պարտավորությունների սահմանումը

  • 04/15/2021

    Մարիետա – «Անհնար հանդիպում»

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 4 – Հաշվապահական հաշվառման տեսակները, մեթոդը և նրա հիմնական տարրերը

  • 04/15/2021

    Երազիկ Վարդանյան – «Ես կլռեմ»

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 3 – Տնտեսական հաշվառման չափիչներն ու տեսակները

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 2 – Հաշվապահական հաշվառման առարկան

  • 04/14/2021

    Հաշվապահություն. Դաս 1 – Հաշվապահական հաշվառում


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 04/16/2021

    Աուդիտ․ Դաս 1 – Աուդիտի ծագումը

  • 04/16/2021

    Հաշվապահություն․ Դաս 11 – Հաշվապահական հաշվեկշիռ և հաշվեկշռային փոփոխությունների դասակարգումը

  • 04/16/2021

    Մարիետա – «Գինին ու դու»

  • 04/16/2021

    Հաշվապահություն․ Դաս 10 – Շրջանառության տեղեկագիր

  • 04/16/2021

    Հաշվապահություն․ Դաս 9 – Փաստաթղթավորում, գույքագրում և փաստաթղթերի շրջապտույտ

Գիրք

Book Cover: Ժանտախտը - Ալբերտ  Քամյու

Ժանտախտը - Ալբերտ Քամյու

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: