Հետաքրքիր փաստեր գինու մասին


Գինին ամբողջ աշխարհում ամենատարածված ու սիրված ալկոհոլային ըմպելիքներից է:

Առողջության պահպանման համար մասնագետները սովորաբար խորհուրդ են տալիս խուսափել ալկոհոլից, սակայն որոշ դեպքերում գինին բացառություն է:


Ոչ բոլորը գիտեն, որ այս համեղ ոգելից խմիչքը նաև շատ օգտակար է առողջության համար, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 անչափ հետաքրքիր փաստ գինու մասին, որոնք քչերին են հայտնի:


1. Գինին պահպանում է երիտասարդությունը

Գինին պարունակում է մի օգտակար նյութ՝ ռեսվերատրոլ, որը պաշտպանում է մաշկը կնճիռներից և դանդաղեցնում է ծերացման գործընթացները:


2. Կանխարգելում է քաղցկեղը

Բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գինին օգնում է նվազեցնել հաստ աղիքի և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:


3. Նվազեցնում է դեպրեսիայի առաջացման հավանականությունը

Շաբաթական 2-7 բաժակ գինի խմելու դեպքում կարելի է զգալիորեն նվազեցնել դեպրեսիայի առաջացման հավանականությունը և պահպանել հոգեկան առողջությունը:


4. Պահպանում է սրտամկանի առողջությունը

Գիտնականները վաղուց ապացուցել են, որ գինին օգնում է նաև պահպանել սրտամկանի առողջությունը:


5. Պահպանում է հիշողությունը

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական ընդամենը մեկ բաժակ գինի խմելը կօգնի բարելավել հիշողությունը, ինչպես նաև նվազեցնել հետագայում ծերունական մարազմի առաջացման հավանականությունը:


6.      Նպաստում է երկարակեցությանը

Ֆինն գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ գինին 34%-ով նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը:


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ