Հետաքրքիր փաստեր ձմերուկի մասին

  1. Առաջին անգամ ձմերուկը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում՝ Կալահարի անապատում։
  2. Աշխարհում գոյություն ունեն ձմերուկի 500-ից ավելի տեսակներ, որոնց գույները բազմազան են։  Գոյություն ունեն սպիտակ, վարդագույն, դեղին, նարնջագույն եւ այլ երանգներով ձմերուկներ։
  3. Ձմերուկն աշխարհում ամենաշատ ջուր պարունակող միրգն է։ Այն 92 տոկոսով բաղկացած է ջրից։
  4. Առաջին քառակուսի ձմերուկն աճեցվել է Ճապոնիայում։ Ճապոնացի ֆերմերներն այն տեղադրել են քառակուսի ապակե տարաների մեջ՝ այդպիսով ձմերուկին քառակուսի տեսք հաղորդելով։
  5. Ձմերուկը В6 վիտամինի հիանալի աղբյուր է համարվում, որը կենսական նշանակություն ունի ուղեղի նորմալ գործունեության համար:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ