
Վերջին շրջանում Չինաստանը գտնվում էր բոլորիս ուշադրության և հետաքրքության կենտրոնում։
Այդ պատճառով Ձեզ համար առանձնացրել ենք մի քանի հետաքրքիր փաստեր Չինաստանի մասին։
Չինաստան ասելիս առաջինը մեր մտքին են գալիս միլիարդավոր նույնանման դեմքերը, հայտնի բրենդների կեղծքիները և այլն։Բայց Չինաստանը շատ ավելի հետաքրքիր, հարուստ և բազմազան է, քան թվում է առաջին հայացքից:
- Չինաստանում ազգային սպորտը սեղանի թենիսն է: Այն խաղում են ամենուր` դպրոցներում, գործարաններում, մարզական ակումբներում և նույնիսկ երկաթուղային կայարաններում: Այս սպորտի նման հանրաճանաչությունը պայմանավորված է նրա հասանելիությամբ և պարզ իրերի կիրառությամբ: Հարկավոր է միայն սեղան, թենիս և շատ քիչ տարածք:
- Ավելի քան 35 մլն. գյուղացիներ ապրում են քարանձավներում։ Որոնցից շատերը նրանց հասել են որպես ժառանգություն։
- Կարմիրը հաջողության գույն է համարվում Չինաստանում։Նորապսակները նույնպես կարմիր հագուստ են կրում։ Նոր տարվա հագուստները, նվերի տուփերը նույնպես կարմիր են։
- Որպեսզի Չինաստանի զինվորականները գլուխը միշտ բարձր պահեն, նրանց օձիքում մշտապես ասեղ կա:
- 2010 թվականին Չինաստանի՝ Պեկին քաղաքում տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ խցանումը, որը տևեց 12 օր և ձգվեց ավելի քան 100 կմ։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0