Հետաքրքիր փաստեր Բեթհովենի մասին

1.7 տարեկանում Բեթհովենը հանդես է եկել իր առաջին համերգային ծրագրով: 12-ամյա հանճարը սկսել է գրել իր առաջին ստեղծագործությունները: Բեթհովենի հայրը լավագույնս հոգ է տարել նրա խորացված երաժշտական կրթության համար։ Նա ձգտում էր որդուն դարձնել «երկրորդ Մոցարտ» և սովորեցնում էր կլավեսին ու ջութակ նվագել։

2.Բեթհովենը չէր կարող բազմապատկել:

3.Բեթհովենը միշտ սուրճ էր պատրաստում 64 հատիկներից:

4.Որոշ ժամանակ Բեթհովենը սովորել էր ավստրիացի կոմպոզիտոր և երաժշտական տեսաբան Յոհան Ալբրեխտսբերգերի մոտ: Իր համառությամբ Բեթհովենը անդադար բարկացնում էր ուսուցչին: Մի անգամ Ալբրեխտսբերգերը նույնիսկ ասել է. «Այս հիմարը ոչ մի բան չսովորեց և երբեք չի սովորի»:

5.Կենսուրախ երիտասարդը ժամանակի ընթացքում վերածվել է բարդ բնավորությամբ անձնավորության: Նա շոկի մեջ է եղել, երբ իմացել է վերահաս հիվանդության՝ խլության մասին: Կոմպոզիտորը խոստովանել է, որ մտադիր է եղել անգամ ինքնասպանություն գործել:

6.Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, որի պրեմիերան կայացել է 1824թ.-ի մայիսի 7-ին եւ բուռն ծափողջույնների է արժանացել, հեղինակը չի կարողացել լսել: Այն մինչ օրս համարվում է երաժշտության պատմության անգերազանցելի ստեղծագործություն:

7.Բեթհովենն աչքի էր ընկնում նաև իր կոպտությամբ։ Մի անգամ, երբ նա նվագում էր հասարակական վայրում, հյուրերից մեկն սկսել է խոսել տիկնոջ հետ։ Բեթհովենն ընդհատել է ելույթը և բղավել. «Այսպիսի խոզերի համար ես չեմ նվագի»:

8.Բեթհովենը սկսել է զրկվել լսելու կարողությունից 27 տարեկան հասակում: Հիվանդությունը հետզհետե բարդացել է, եւ 48 տարեկանում հանճարեղ երգահանն ամբողջովին զրկվել է լսելու կարողությունից: Նոր հետազոտություններն ապացուցում են, որ հիվանդության պատճառը եղել է բծավոր տիֆը, որը տարածված վարակ էր Բեթհովենի ապրած տարիներին: Անգամ այդ վիճակում նա չի դադարել ստեղծագործել:

9.Բեթհովենը երբեք չի ամուսնացել, սակայն բազմաթիվ սիրուհիներ է ունեցել: Սիրահետել է հայտնի երգչուհի Էլիզաբեթ Ռյոքելին (Elisabeth Röckel): Կոմպոզիտորի մտերիմ ընկեր Ֆրանց Վեգելերը վկայել է. «Վիենայում ապրած տարիներին Բեթհովենը մշտապես գտնվել է սիրային հարաբերությունների մեջ»:

10.Բեթհովենը միշտ առանձնացել է իր արտաքին տեքսով: Նա գրեթե միշտ թափթփված է եղել ու մազերը գզգզված: Բեթհովենը շատ կտրուկ բնավորություն է ունեցել:

11.Նախքան ինչ-որ բան ստեղծագործելը Բեթհովենը իր գլուխը մտցնում էր սառցե ջրի մեջ:

Նյութի աղբյուրը՝ life.panorama.am

news.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ