Հետաքրքիր մեջբերումներ բարբառներից

Ժողովրդական բարբառներից օգտվելը ոչ թե դատապարտելի է, այլ հենց դա է բնական ճանապարհը կայտառ ու կենդանի լեզու ստեղծելու։
— Հովհաննես Թումանյան

Հայերենն ունի շուրջ 50 բարբառ: Դրանցից շատերը (Ագուլիսի, Առտիալի, Համշենի, Սվեդիայի բարբառները) միմյանցից ավելի են տարբերվում քան իսպաներենն ու պորտուգալերենը, դանիերենն ու նորվեգերենը, ռուսերենն ու ուկրաիներենը, պարսկերենն ու տաջիկերենը և այլն: 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության և տեղահանման հետևանքով դրանց մեծ մասը, զրկվելով բնօրրանից, մատնվել է կորստյան։

Եկեք միասին բացահայտենք մի քանի բարբառներ !
Կապանի բարբառ ⏬
Լըհանդի – հենց այնպես
Հունց ը՞ս – ո՞նց ես
Հինչ ըս անու՞մ – ի՞նչ ես անում
Հաց ը՞ս օտում – ճա՞շ ես ուտում

Լոռվա բարբառ ⏬
Ղաստի- դիտմամբ
Քյալամ- կաղամբ
Շըշացնել- գժվեցնել
Լա դենը գնա- մի կողմ անցիր
Ըմանչիլ մի- մի ամաչիր
Մի զադ էլ ա կա ոչ- ոչ մի բան էլ չկա

Տավուշի բարբառ ⏬
ա գեդա-այ տղա
ազղուն-սանձարձակ
ազմիշ ըլել-շեղվել
Զոռ-դժվար
էլհա-նորից
իլլաջ-հնար

Գյումրու բարբառ ⏬
չակուջ – մուրճ
ղասաբ – մսագործ
ճվալ – բղավել
թութուրբա դառնալ – անհասանելի լինել
տռճիկ տալ – ցատկոտել, թռվռալ

Մշո բարբառ ⏬
Հիրգուն- իրիկուն,
Ըղունգ- եղունգ,
Գվա- իբր,
Հորի- ինչու,
Դöր- ուր,
Իմալ-ինչպես,
Սաբախտան- առավոտյան,
Մկա-հիմա,
Իրիցավ-այրվեց

Ձեզ նույնպես կարող է դուր գալ