
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները գտել են ապացույցը, որ հեռուստացույցի երկար դիտումը վատ է ազդում ուղեղի աշխատանքի վրա:
1985թ.-ից սկսած Կրիստին Յաֆֆեի գլխավորած մասնագետների խումբը 25 տարի հետևել են 3000 18-ից 30 տարեկան մարդկանց առողջությանը: Նրանք գնահատում էին ֆիզիկական ակտիվությունը և ժամանակը, որ նրանք անցկացնում էին հեռուստացույց դիտելով:
Փորձարկման ավարտից հետո մասնակիցները տեստեր են անցել, որպեսզի գնահատվեն նրանց ճանաչողակ առանձնահատկությունները՝ ուսումնասիրվում էին նրանց ռեակցիայի արագությունը, բանավոր հիշողությունը և նպատակաուղղված գործունեության կարողությունը:
Ճանաչողական հատկությունների առավել վատթարացումը նկատվել է նրանց մոտ, ովքեր երիտասարդ ժամանակ օրական 3 ժամից ավել են հեռուստացույցի առջև անցկացրել և քիչ են շարժվել: Այդ ամենը գրեթե չի ազդել բանավոր հիշողության վրա, բայց ազդել է ռեակցիայի արագության վրա և սեփական ունակությունները նպատակին հասցնելու կարողության վրա: