Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

A platform for everyone

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • «Գինովցած մահ» – Ռաֆ Մար

  • Ռուբեն Կարոյան – «Մայր»

  • Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից

  • Թատրոնը բարձրացնում, կայունացնում է մարդկանց տրամադրությունը / Հարություն Սարգսյան

  • «Սերագիտություն» – Ատոմ Ավետիսյան

Հարցազրույց
Գլխավոր›Հարցազրույց›Մարքեթինգը 21-րդ դարի մասնագիտություն է / Հենրի Համբարձումյան

Մարքեթինգը 21-րդ դարի մասնագիտություն է / Հենրի Համբարձումյան

Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
04/26/2020
1726
0
Share:

Եղիր քո լավագույն տարբերակը՝ սա իմ զրուցակցի կարգախոսն է, իսկ զրուցակիցս մարքեթոլոգ Հենրի Համբարձումյանն է։

1.Գիտեմ, որ կրթություն ստացել եք արտերկրում։ Կխոսե՞ք այդ մասին։

Այո, սովորել եմ Գերմանիայում։ Պլաններ ունեմ վերապատրաստվելու արտերկրում, սակայն, ելնելով ամբողջ աշխարհում տիրող իրավիճակից՝ դեռևս այդ ամենը դադարեցված է։ Հուսամ, որ այս իրավիճակը կհաղթահարենք և հնարավորինս շուտ կմեկնեմ վերապատրաստման և կվերադառնամ հայրենիք։

2.Ինչու՞ ընտրել հենց մարքեթոլոգի մասնագիտությունը։

Շատ հետաքրքիր է եղել մասնագիտությանս ընտրությունը։ Սովորել եմ քոլեջում՝ կադաստրի բաժնում, ավարտել կարմիր դիպլոմով, երբ պիտի ընդունվեի համալսարան, հասկացա, որ չեմ ուզում շարունակել այդ բաժնում։ Մտերիմներս կվկայեն՝ ես սիրում եմ ուսումնասիրել տարբեր մասնագիտություններ և այդպես ուսումնասիրելով ինձ շատ հարազատ դարձավ մարքեթոլոգի մասնագիտությունը։ Մեկնեցի Գերմանիա, սովորեցի մարքեթինգ և PR։ Վերադարձա Հայաստան և ընդունվեցի ԵՊՏՀ մարքեթինգի բաժին, ի դեպ, ընդունելության քննությունները հանձնել եմ գերազանց։

3.Ո՞րն է ըստ Ձեզ մարքեթոլոգի գլխավոր առանձնահատկությունը։

Փորձեմ պատասխանել իմ օրինակով՝ եղել եմ այնպիսին ինչպիսին կամ, չեմ փորձել նմանվել ոչ մեկի։ Եթե փորձեք Google-ում որոնել մարքեթոլոգ կտեսնեք տարբեր մարդկանց, ովքեր անգամ խոսում են, թե ինչպես պետք է նկարվել, ինչպես ճիշտ խոսել։ Ես երբեք ոչնչի չեմ նայել, պարզապես եղել եմ այնպիսին ինչպիսին կամ։ Մարքեթինգը 21-րդ դարի մասնագիտություն է և կարծում եմ, որ մարքեթոլոգը պետք է իր անձը ցույց տա իր մասնագիտության մեջ։

4.Դուք ինքներդ մասնագիտական ինչպիսի՞ խնդիրների եք բախվել։

Ընկալման հետ երբեք խնդիրներ չեմ ունեցել։ Իրականում ես շնչում եմ մարքեթինգով։ Ավելի շատ բախվում եմ տեղի կոլեգաներիս հետ, որովհետև կրկին նշեմ՝ մարքեթինգը 21-րդ դարի մասնագիտություն է և պետք չէ մտածել սահմանափակ։ Բայց, կուզեի անպայման նշել, որ Հայաստանում շատ լավ մասնագետներ կան, որոնցից միշտ սովորելու բան ունենք։

5.Որպես մասնագետի նշեք այն հիմնական սխալները որոնք այսօր կան մեր շուկայում։

Ընկալման խնդիրը շատ մեծ է, երբ մարքեթինգը խորքային չեն ընկալում։ Նաև կարծում եմ, որ կրթության ոլորտը թույլ է։ Ես ամեն տեղ նշում եմ՝ եթե չլիներ իմ եվրոպական կրթությունը, ես չէի կարողանա հասնել այսօրվա իմ հաջողություններին։

6.Ի՞նչ հետևանքներ ու խնդիրներ առաջացրեց համաճարակը Ձեր բնագավառում։

Ոչ մի խնդիր, որովհետև սա նոր մարտահրավեր է մեր մասնագիտությանը։ Սա նոր մտածելակերպ է, նոր ուղղություն։ Պարզապես մենք պետք է ավելի շատ աշխատենք։ Կարծում եմ՝ ճգնաժամային այս իրավիճակը նոր ուղղություններ ու նոր հնարավորություններ կտա բիզնեսներին համաշխարհային շուկա դուրս գալու համար։

7.Հենրի, գիտեմ, որ վարում եք դասընթացներ։ Պատմեք թե ի՞նչ դասընթացներ են դրանք, ովքե՞ր կարող են դիմել Ձեզ։

2 դասընթաց է եղել, որոնցից առաջինը տևել է 4, երկրորդը՝ 9 օր։ Կարող են մասնակցել թե՛ մարքեթինգի կրթություն ստացած երիտասարդներ, թե՛ մասնագետներ։ Ինձ շատ է ուրախացնում այն, որ իմ դասընթացների տոմսերը գնում են հայտնի կազմակերպությունների հիմնադիրներ, հայտնի մարքեթոլոգներ։ Նաև ունեմ նորություն, արտակարգ դրության ավարտից հետո սկսելու եմ բարեգործական տուր Հայաստանում և Արցախում։ Տոմսերի ամբողջ հասույթը տրամադրվելու է անապահով ընտանիքներին։ Շատ շուտով այդ մասին կտեղեկացնեմ իմ ինստագրամյան էջում։

8.Իսկ չկա՞ն պլաններ հեռավար ուսուցում կատարելու։

Ցավոք ոչ, որովհետև ես աշխատում եմ մի քանի ընկերություններում որպես մարքեթինգի բաժնի ղեկավար և դասընթացները փորձում եմ համատեղել աշխատանքի հետ ու ժամանակ հեռավար ուսուցման համար այս պահին չունեմ։

9.Վերջում ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր որոշել են իրենց ուղին շարունակել մարքեթինգի բնագավառում։

Ես միշտ խորհուրդ եմ տալիս իմ ուսանողներին լինել անսահման համբերատար, զգալ ժամանակի ռիթմը և միշտ աշխատել ինքնազարգացման վրա։

Նախորդ հոդվածը

Քաղաքացու օր

Հաջորդ հոդվածը

Եղրևանի կամ յասաման

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • Հարցազրույց

    Լուսանկարչությունը թույլ է տալիս գլխում ունեցածս աշխարհը բերել իրականություն | Նարեկ Մանուկյան

    06/09/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • Հարցազրույց

    Իմ համոզմամբ մեդիա դաշտը օրենսդրական կարգավորման կարիք ունի / Վովա Հակոբյան

    06/06/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Հարցազրույց

    Արվեստի ընկալումը յուրովի է ամենքի համար / Արսեն Պետրոսյան

    04/19/2020
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
  • Հարցազրույց

    Թող բոլորն ունենան ժպտալու առիթ, ժպտան, լցնեն աշխարհը սիրով, և ես կլինեմ երջանիկ / Գարիկ Աղասյան

    04/12/2020
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
  • Հարցազրույց

    Կարիերայի զարգացման ակումբ Հրազդանում

    07/04/2020
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
  • Հարցազրույց

    «Չեմ կարծում, որ երջանկությունը գաղտնիք ունի». Ծով Ալիզե | Հարցազրույց

    02/16/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան

Հետաքրքիր

  • ԿրթականՀետաքրքիրՄշակույթ

    20 գրքեր, որոնք արժի կարդալ

  • ՄտքերՆախագծեր

    Նաիրա Գյոզալյան – «ԷԻ…»

Գիրք

Book Cover: Մարդկային կատակերգություն - Վիլիամ  Սարոյան

Մարդկային կատակերգություն - Վիլիամ Սարոյան

Լրահոս

  • 04/08/2021

    Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • 04/07/2021

    Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • 04/06/2021

    Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • 04/05/2021

    Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • 03/30/2021

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • 03/30/2021

    «Գինովցած մահ» – Ռաֆ Մար

  • 03/29/2021

    Ռուբեն Կարոյան – «Մայր»

  • 03/27/2021

    Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից

  • 03/25/2021

    Թատրոնը բարձրացնում, կայունացնում է մարդկանց տրամադրությունը / Հարություն Սարգսյան

  • 03/24/2021

    «Սերագիտություն» – Ատոմ Ավետիսյան

  • 03/24/2021

    Մարիա Ակոպովա- «Քիչ-քիչ դառնում է նորմալ»

  • 03/24/2021

    Գիշերահավասար

  • 03/23/2021

    Ռուզաննա Դավթյան – «Մոռացված նոտաներ»

  • 03/23/2021

    Քարակերտ

  • 03/23/2021

    Դավիթ Սամվելյան – «Սեր իմ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 04/08/2021

    Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • 04/07/2021

    Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • 04/06/2021

    Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • 04/05/2021

    Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • 03/30/2021

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

Գիրք

Book Cover: Ջոնաթան Լիվինգսթոն ճայը - Ռիչարդ Բախ

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը - Ռիչարդ Բախ

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: