Կապույտ գիշերվա
Բարդ լռությունը
Խառնում է հոգիս՝
Տակից մինչև վրա
Ու միապաղաղ
Դատարկությունը
Առնում, տանում է
Իմ քունը ցմահ:
Մտքեր են գալիս,
Բարդ,
Խրոմատիկ
Ու հետո գնում
Հենց նույն սկզբունքով
Դադար չեն առնում՝
Նորից են գալիս,
Դրանց հարկավոր է
Մի մեծ բրեվիս: