
Մորս ժպիտը տիեզերական է,
Սրտի մի զարկ է՝ հավերժ բաբախող,
Մութ շավիղներիս արփիատու է,
Կրակի կայծ է ՝ երբեք չմարող:
Մորս հայացքը մի մոլորակ է,
Արևից պոկված ԱԴԱՄԱՆԴԵ շող
Տխուր օրերիս մխիթարանք է,
Եվ հույսի ցոլք է՝ միշտ արտափայլող:
Մայրս էությամբ ծով է անհատակ,
Միշտ հավատարիմ իր ՄԱՅՐ կերպարին,
Աչքերն ինչպես երկինք կապուտակ,
ՄԱՅՐՍ ԱՇԽԱՐՀ Է ՝ աշխարհի միջին:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0