Հեղինե Խաչատրյան – «Արվեստն ու մշակույթը պատերազմի օրերին»

Հին ժամանակներից ի վեր մարդկանց խաղաղությունը բազմիցս խոչընդոտել է պատերազմ կոչվող չարիքը, որը խլել է բազմաթիվ մարդկային կյանքեր: Այս չարիքի ու աղետի կենտրոնում եղել է ու դեռ մնում է մեր երկիրը` Հայաստանը` տեսած թշնամու բազում արհավիրքներ, ջարդ ու կոտորած: Մեր թշնամին, ով չունի մարդկային գեթ մեկ բնորոշիչ, չբավարարվելով մարդկային կյանքեր ոչնչացնելով, ավիրել, քանդել ու դեռ շարունակում է նույն բիրտ ու ստոր սկզբունքներով ոչնչացնել նաեւ պատմամշակութային կոթողները, պղծել մշակույթը: Այս ամենը իհարկե անասելի, անպատմելի ցավ է բոլորիս համար: Մեզ հարկավոր է գոտեպնդվել, ուժ հավաքել, լինել ամեն մեկս մեր տեղում, մեր մասնագիտության մեջ, չշեղվել ոչ մի քայլ, ստեղծագործել եւ արարել միայն հայրենիքի շենացման համար: Իրականացնել լայն քարոզչություն` պատմամշակութային ժառանգության պահպանման եւ հանրահռչակման համար: Պահպանե՛նք մերը, ստեղծենք նորն ու ավելի լավը, չհուսահատվե՛նք, հաշվենք կորցրածի գինն ու այն հետ բերելու քայլեր ձեռնարկենք, ամեն մեկս մեր ներդրումն ունենաք, չէ՞ որ միասնությունն է հաղթում, իսկ միասնության համար ամենից առաջ սեր պիտի ունենաք մեր մեջ, որպեսզի ամեն ինչ ավելի բարեկարգ ու սիրով կառուցենք: Ուժեղ լինենք:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ