Հեղինե Խաչատրյան – «Լռության արվեստ»

Հոգի գիշատող ձայն է զրնգում,
Որ կլանում է բարկ լռությունը`
Մի ակնթարթում…
Եվ հանկարծ մթին այդ լռությունը
Մի երկ է ծնում` հնչյուններ նորեն,
Որ նվագում էին Բախ ու Բեթհովեն:
Երկինքվեց երկը, ծնեց լռություն,
Եվ լքված սերը սեղմվեց կոկորդում,
Անձրևը մաղեց, գիշերը լացեց,
Իսկ լռությունը Շոպենին ուզեց:
Մթին գիշերվա երկուսն անց տասին,
Հնչեց նոկտյուրնը ճիշտ ժամանակին,
Գիշատող ձայնը հավերժ պապանձվեց
Սիրո մեծ ուժը աշխարհին հաղթեց:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ