Հեղինե Խաչատրյան – «Սիրելու արվեստ»

Սերը սրտումս
Անդունդ է դարձել,
Շատ մեծ մի անդունդ
Խորը, անհատակ:
Ու ամեն անցորդ
Շատ պատահական,
Այդ անվերջ սիրուց
Բաժին ստացան:
Ես տալիս եմ սերս բոլորին`
Առանց պատճառի,
Առանց բայցերի ու եթեների:
Այն մեծ պարգև է,
Որ պիտ նվիրես,
Ոչ թե վաճառես:
Ու եթե անգամ
Սիրել չգիտես
Ամենևին էլ հոգ չէ սիրելիս,
Դու էլ դարձիր
Անցորդը կյանքիս,
Իմ սիրուց վերցրու
Մի փոքրիկ պատառ
Ու համը փորձիր,
Իսկ երբ հավանես,
Սիրել սովորես,
Դու էլ շատերին
Բաժին կհանես:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ