
Քաղաքը տաք էր` քո ժպիտի պես,
Հայացքիդ նման` լուռ ու մտածկոտ,
Ջերմ ժպիտիցդ գեթ մի փունջ կարծես,
Նկարված լիներ պատերին թախծոտ:
Ու ես դեռ միամիտ, մի փոքրիկ պոետ,
Հույսեր եմ փնտրում բոլոր աչքերում,
Նազուկ անուրջներ, որ հյուսեմ սոնետ,
Տեսնեմ ջե՜րմ ու տաք ժպիտներ բազում:
Երնեկ ժպիտիդ ղողանջը լուսե,
Մանուշակաթույր անրջանք դառնա,
Ու օդից կախված փերիներն ամպե,
Քո էությունից ջերմություն ստանան:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0