Հեղինե Խաչատրյան – «Երբ հույսն ապրում է»

Ինչքա՜ն հույսեր են մեռնում հենց հիմա,
Ինչքա՜նն են մեռել, ու դեռ ինչքանը պիտ հավե՜տ կորեն…
Ախր այդ հույսը քո՛նը պիտ դարձնես,
Աչքիդ բիբի պես պահե՜ս, փայփայե՜ս,
Ու մի օր մեկը թե փորձի կոտրել,
Իմացիր` աչքիդ լույսին է կպել:

Թե այն վնասի, դու էլ չես տեսնի`
Համն ու վայելքը գունեղ աշխարհի,
Էլ չես տարբերի ու չես համբերի,
Չէ՞ որ էլ չկա քո լույսն աչքերի:

Իսկ թե այն չկա, ո՞նց պիտի քայլես,
Ո՞նց պիտի ապրես, հույսեր փայփայես,
Այնպես էլ հույսն է, որ ապրեցնում է,
Առաջ քայլելու շա՜տ մեծ խոստում է:

Երբ հույսդ գրկած, բարին փափագես
Մեծ գաղափարներ կյանքի կկոչես,
Այդժամ քեզ երբեք կոտրել չի լինի
Չէ՞ որ հոգումդ հույս կա բաղձալի:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ