Հեղինե Խաչատրյան – «Հայրենիքիս»

Վե´հ հայրենիք, անպա´րտ երկիր,
Հնամենի ի´մ Հայաստան,
Քարքարոտ, բայց լուսե´ երկիր
Չհնացո´ղ ի´մ ապաստան:

Դո´ւ հայրենիք՝ սրտիս տենչանք,
Տաքուկ շոյանք հրայրքի,
Դո´ւ հայրենիք՝ հոգուս տեսիլք,
Անսպառ աղբյուր ներշնչումի:

Հին հայրենիք, հույս անհատնում՝
Խոսուն վկա պայքարների,
Նոր հայրենիք, լույս անհատնում՝
Անմար օջախ պոետների:

Հզո´ր Արցախ, անպարտելի,
Հայաստանի չքնաղ նշխար,
Շենշող մասունք հայոց երկրի,
Դո´ւ անկոտրում, Արցա´խ աշխարհ:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ