Հայտնի բրենդների անվանումների ստեղծման պատմությունը

Հաճախ բոլորիս մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է համաշխարհային ճանաչում ձեռք բերած տվյալ բրենդի անվանումը հենց այդպես հորինված։ Հաճախ հանդիպում ենք տառասխալներ ու անտրամաբանական անվանումներ, որոնք մեզ մոտ առաջացնում են զարմանք։ Դա հենց պատճառն է այն բանի, որ հաճախ այդ անվանումները հորինում են սկսնակներ, համալսարան նոր ավարտած կամ նույնիսկ չավարտածները, ովքեր նույնիսկ պատկերացում չունեն, որ իրենց ստեղծած անվանումը մի օր դառնալու է համաշխարհային բրենդ։

Այս հոդվածում կխոսենք մի քանի համաշխարհային բրենդների ստեղծման պատմություններից։

Adidas: Այս անվանումն առաջացել է ընկերության հիմնադիր Ադի (Ադոլֆ) Դասլերի անունից: Նա նաև ուներ մեկ այս ընկերություն, որը կոչվում էր Դասլեր: ՄԻ օր, երբ նա և իր եղբայրը՝ Ռուդոլֆ Դասլերը վիճեցին, նրանց  պայմանավորվածության համաձայն, ոչ ոք այլևս երբեք չէր կարող օգտագործել Dasler անվանումը: Ադին որոշեց իր նոր ընկերության անունը դնել Ադիդաս՝ Ադի իր անունը և Դաս իր ազգանվան առաջին հատվածը։

Puma։ Սա արդեն Ադի եղբոր՝ Ռուդոլֆ Դասլերի ընկերության անվանումն է: Սկզբնական շրջանում այն կոչել էին  Ruda։ Դե արդեն պարզ է, որ սա էլ իր անվան առաջին տառերն էին: Սակայն հասկացան, որ բառն այնքան էլ ականջին հաճելի ու տպավորվող չէր, և որոշեցին  բառը փոփոխության ենթարկել՝ թողնելով նույն ձայնավորները։ Առաջին տառը փորձեցին տեսողական առումով նմանեցնել սկզբում որոշված տառին՝ արդյունքում ստանալով Puma բառը:

Nike։ Այս անվանումն առաջացել է  հաղթանակի աստվածուհի(հունական) Նիկիի անունից, որը անգլերենում հնչում է որպես  «Նայք»:

Reebok։ Այս բրենդը կոչվեց աֆրիկական փոքրիկ ու արագաշարժ այծքաղի անունով:

Google։ Այս անավանումն առաջացել է Googol բառի փոփոխումից։ Գուգոլը թիվ է, որը գրում են 1 թվանշանից հետո 100 զրոներով: Իսկ հետո նախագծի հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը պետք է ստանային իրենց առաջին գումարը ներդրողից, որի չեկի վրա Google բառն էր գրվել: Քանի որ դրանից հետո անվանումն այլևս անհնար էր փոխել, նրանք որոշեցին իրենց որոնողական համակարգը կոչեցլ հենց այդպես՝ Google:

Yahoo – Այս անվանումը՝ Յահու, հորինվել է Ջոնաթան Սվիֆթի կողմից: Այդսես էին կոչում տհաճ ու զզվելի արարածներին: Ընկերության հիմնադիրներ Ջերի Յանգն ու Դևիդ Ֆիլոն այսպես էին կոչում իրար:

Яндекс։ Յանդեքս անվանումն առաջացել է Yet Another Indexer բառակապակցությունից, որը թարգմանաբար նշանակում է «Եվս մեկ ինդեքսատոր»:

Рамблер։ Անգլերենում Rambler բառը նշանակում է «թափառաշրջիկ» և այն հորինվել է հենց այս բառից:

Apple։ Սթիվ Ջոբսի ամենասիրելի մրգերից էր խնձորը: Մի քանի ամիս շարունակ, առանց դադարի Ջոբսը և Սթիվ Վոզնյակն անվանում էին փնտրում ընկերության համար: Սակայն չէին կարողանում որոշել մի անուն, որը երկուսին էլ դու կգար։  Ջոբսը չդիմանալով բարկացած հայտարարեց, որ եթե նրանք 24 ժամվա ընթացքում չգտնեն որևէ անվանում, ապա իր սիրելի մրգի անունով էլ կանվանեն այն: Դե իհարկե այդպես էլ եղավ:

Motorola: Երբ ընկերությունը սկսեց զբաղվել մեքենաների համար ռադիոների արտադրությամբ Պոլ Գելվինը հորինեց այս անվանումը: Այն ժամանակ աուդիոտեխնիկա արտադրողների հիմնական անվանումներն ավարտվում էին «ola» վերջավորությամբ, Գելվինը որոշեց Մոտորոլա տարբերակի վրա կանգ առնել և այն անվանեց Motorola:

LG։ Կորեական “Lucky” և “Goldstar” բրենդների «L»-ը և «G»-ն դարձան այս ապրանքանիշի սկզբնատառերը: Ընկերության անվանումն առաջացավ այս երկու բրենդների միացումից: Իսկ նրանց կարգախոսը՝ «Life’s Good»-ը առաջացավ շատ ավելի ուշ՝ այդ երկու տառերի հիման վրա:

Nokia։  Նոկիան հիմնադրվել է ֆիննական Նոկիա քաղաքում։ Սկզբում այն եղել է փայտամշակման գործարան, հետո ռետինե իրերի արտադրություն գործարան, իսկ այժմ տեխնիկա արտադրող կազմակերպություն։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ