
Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր՝ համաշխարհային աստղերի մասնակցությամբ
Օսմանյան կայսրության կողմից իրականացված 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը, տարիներ շարունակ ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհում մի շարք պետությոնների ուշադրության կիզակետում է: Անկախ ազգությունից եւ բնակավայրից՝ մարդիկ սարսափով են խոսում ցեղասպանության մասին, դատապարտում են այն եւ կոչ անում աշխարհին ճանաչել այդ ողբերգական իրողությունը՝ հետագա ոճրագործությունները կանխարգելելու համար: Ահա, թե ինչու աշխարհում տարբեր ռեժիսորներ եւ դերասաններ մասնակցություն են ունեցել Հայոց Մեծ Եղեռնի մասին պատմող ֆիլմերում՝ իրենց իսկ ներկայությամբ էլ ավելի մեծ մասշտաբների հասցնելով ոճրագործությունը դատապարտելու հարցը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայոց ցեղասպնության մասին պատմող ֆիլմեր, որոնց գլխավոր դերերում հանդես են եկել ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ:
«Մայրիկ»
Ֆիլմը ստեղծվել է 1991 թ-ին՝ ֆրանսահայ նշանավոր ռեժիսոր Անրի Վեռնոյի կողմից: Դերասանական կազմում ընդգրկված են այնպիսի աստղեր, ինչպիսիք են` Օմար Շարիֆը, Կլաուդիա Կարդինալեն, Ռիշար Բերին եւ այլք:
«Արարատ»
2002 թ-ին նկարահանված այս ֆիլմի ռեժիսորը Ատոմ Էգոյանն է: Այն ներկայացնում է Մեծ Եղեռնի եւ դրա ընթացքում ծավալված իրադարձությունների՝ մասնավորապես Վանի հերոսամարտի մասին: Գլխավոր դերերում հանդես են եկել Շառլ Ազնավուրը, Քրիստոֆեր Պլամմերը, Դեւիդ Ալփեյը, Արսինե Խանջյանը, Էրիկ Բոգոսյանը, Սիմոն Աբգարյանը եւ այլք:
«Սպի»
Հայոց ցեղասպանության մասին այս ֆիլմը էկրաններ է բարձրացել 2014 թ-ին: Հատկանշական է, որ այն նկարահանել է գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆատիհ Ակինին, իսկ դերասանական կազմում ընդգրկված են Տահար Ռահին, Սիմոն Աբգարյանը, Մաքրամ Խուրին, Արսինե Խանջյանը եւ այլք:
«1915»
2015 թ-ին էկրաններ բարձրացած այս ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության 100 –ամյակին: Ֆիլմը նկարահանել եւ հեղինակել են Կարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանը, իսկ գլխավոր դերերում կտեսնեք Անժելա Սարաֆյանին, Սիմոն Աբգարյանին, Սամուել Փեյջին եւ Նիկոլայ Քինսկիին:
«Խոստումը»
«Խոստումը» ամերիկացի հայտնի ռեժիսոր Թերի Ջորջի՝ 2016 թ-ին նկարահանած ֆիլմն է, որը մեծ արձագանք ստացավ ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս: Այդ հանրահռչակմանն, իհարկե, նպաստեց նաեւ հոլիվուդյան աստղերից բաղկացած դերասանական կազմը, որոնց թվում են Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Անժելա Սարաֆյանը, Շառլոտ լը Բոնը, Ջեյմս Քրոմվելը, Ժան Ռենոն եւ այլք:
Աղբյուր՝ news.am