
Ես ուզում եմ լինել քո կյանքի երիցուկը,որ իմ թերթիկները որոշեն՝ թե ում ես սիրում և ինչքան։Ուզում եմ լինել շքեղներից այն միակ հասարակը,որ քո աչքին արև կթվա և կջերմացնի արձևոտած օրերդ։
Դու կսիրես իմ բույրը, և ես,որպես օծանելիք կթափվեմ մարմնիդ ու քեզ վրայից իմ հոտը կգա։Անվերջ կնայես,բայց երբեք աչքիդ ձանձրալի չեմ դառնա։Ես կլինեմ գեղեցիկներից՝ ամենագեղը։
Ամեն օրդ ինձնով կսկսվի և ինձնով էլ կավարտվի։Երկար գիշերներից հետո կլինեմ քո լուսաբացը և գիշերներն էլ քեզ համար ցերեկ կդարձնեմ։
Ես կլինեմ երիցուկ և ոչ մի խանութում դու ինձ չես գտնի,ուր մնաց թե գին տաս ինձ։
Տխուր քայլելուց դու ինձ կտեսնես օտար պարտեզում, նուրբ հմտությամբ կգողանաս և քոնը ժպիտը կդարձնես։
Ես քոնը կլինեմ մինչև թոշնելս,երբ վարդերով ինձ կփոխարինես,բայց միևնույն է քո սենյակից իմ հոտը կգա… Ես կլինեմ այն միակը, որին դու կփոխարինես, բայց ես չեմ փոխարինվի…
Ես կկարոտվեմ հոգումդ…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0