
Կյանքում ամենադժվարը՝ ապրելն է կարոտի սպասումով։Սպասում,որի ամեն օրը,ամեն վարկյանը լցված է անսահման հավատավով,սպասում՝ որը դառնում է քո կյանքի իմաստը,անքուն գիշերներիդ՝ միակ լուսաբացը,քո ապագան,քո հավատը…
Այնքան դժվար է ամեն օր նայել օրացույցին և վերադարձի հավատով ջնջել ամեն օրը,հաշվել վարկյաններ և մոլորվել նրանց թողած սպասումի մեջ։
Աչքս մնաց զինվորիս ճամփին…
Գիտես,հիմա արցունքները խեղդել են հոգիս ու դժվարանում եմ խոսել,ուղղակի ամենօրյա աղոթքիս փոխարեն՝ անիծում եմ այն օրը,երբ զենքը դարձավ քո միակ կողակիցն ու եկեղեցում՝ մեր հարասնաքին երդվելու փոխարեն երդվեցիր հայրենիքիդ։Ինձ ասում են չկաս,բայց ես զգում եմ ներկայությունդ,քո շնչառության ձայնը դեռ ականջներումս է,իսկ աչքերիս առաջ ժպտացող հայացքդ։Ասում են չկաս,որ իմ զինվորը հերոս է դարձել,անմահացել է…Գիտե՞ս,ինձ հերոս պետք չէ,ես քեզ եմ ուզում՝ իմ հասարակ զինվորին։Քեզնից հետո ինձ ոչինչ պետք չէ…
Ու՞ր էս…Ախր խոստացել էիր,որ կգաս։Խոստացել էիր չէ,ես սպասում եմ քեզ ու դեռ քեզ տեսնելու ու ամուր գրկելու հավատս չի կորել։Դու խոստացել էիր ինձ գիրկդ առնել ու երբեք բաց չթողնել,բայց հիմա ես գիրկս եմ առել քո զինվորական հագուստն ու նրա մեջ քեզ եմ փնտրում…Գիտեմ,խոստացել էի ուժեղ լինել,բայց գրողի տարած պատերազմը ուժս վերցրեց և թաղեց արյանդ մեջ…Քո արյունը վրեժ դարձավ իմ շուրթերին ու երդվում եմ՝ պատասխան են տալու…Քո ու քո զինակից տղերքի արյունը՝ հեղեղ է դառնալու նրանց գլխին,ձեր մահը՝ նրանց ոչնչացումն է դառնալու…
Դու չկաս,բայց աղոթել չեմ դադարել ու հիմա Աստծուց խնդրում եմ,որ իմ ցավը ոչ ոք չապրի…
Աչքս մնաց զինվորիս ճամփին…
Հեղինակ՝ Հայկուհի Բակունց
Նվիրվում է մեր հերոս տղերքի հիշատակին