
Դու Լուսին եղար և ես իմ լույսը այնքան շատ քեզ տվեցի,որ սեփական լույսից ինձ չմնաց,ես խավարում ապրեցի։
Քո արևածագը՝ իմ մայրմուտը դարձավ…
Դու իմ մեջ այնքա՜ն շատ եղար, որ ինձ համար տեղ չմնաց…Էությունս քեզանոտվեց ու ես անտեր մնացի։
Դու իմ ջերմությամբ փայլեցիր,իսկ ես սառնոտվեցի անտարբերությունիցդ։Մարդկանց աչքին գոհար թվացիր, և արևից ծնվածը՝ դարձավ արևասպան։Դու լույսս առար,բայց քեզ հերիք չեղավ և հոգիս էլ քեզնով լցրիր։Լույս տվողը դարձավ խավար,իսկ խավարականը լուսավորվեց…
Թափանցեցիր ներաշխարհս,հասար մտքիս և վարդագույն ակնոցներ դրեցիր իմ աչքերին։Դու գերակշռեցիր իմ մեջ սեփական ես֊իցս և ինքնությունս էլ ջնջել տվեցիր։Այնքան խորը մտար իմ մեջ,որ քեցնից հեռու էլ մնացի քոնը։
Դու ինձանոտվեցիր և դարձար Արև, իսկ ես Լուսին լինել էլ չկամեցա…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0