Գնալ առաջ՝ հաղթահարելով կյանքի բոլոր դժվարությունները / Հայկուհի Բակունց

– Ի՞նչ պետք է հաշվի առնել ընկերություն սկսելիս: Ինչպիսի՞ մարդկանց հետ չես ցանկանում առհասարա գործ ունենալ:

– Մարդու հետ ընկերանալուց ամենակարևորը նրա մեջ վստահություն և հավատ տեսնելն է։ Ընդհանրապես ձգտում եմ կեղծիքից հեռու մնալ,այդ պատճառով կեղծ մարդկանց հետ գործ չեմ ունենում։

– Ինչպե՞ս եք գնահատում հայ հասարակության ներսում մարդկանց վերաբերմունքն իրար նկատմամբ:

– Հայ հասարակության մեջ կա մի ամբոխ, որը կախված է շատ ու շատ կարծրատիպերից, որոնք խանգարում են գեղեցիկ ապրելուն։

– Ե՞րբ է սերը վերածվում կախվածության:

– Երբ քո կյանքում հայտնվում է մեկը՝ ում սիրում և հավատում ես քեզնիցել առավել, երբ քեզ վերագտնում ես նրա մեջ։ Երբ օդդ «թթվածնոտվում» է նրա բույրով, երբ նա դառնում է քո արևածագն ու մայրամուտը:

– Ո՞րն է «իրական» սերը:

Իրական սերը այն է, երբ կա մի աշխարհ, երկու տարբեր մարդիկ, բայց մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող։ Իրական սերը տալն է, ոչ թե պահանջելը:

– Ապրում եք ներկայով, թե՞:

– Ապրում եմ ներկայով՝ գնահատելով ժամանկի կորուստը,կյանքս լցնելով անվերջացող պահերով:

– Ի՞նչ կոչ ունեք հայ հասարակությանը:

– Ուղակի փորձեք դուրս գալ ձեր իսկ ստեղծած լաբիրինթից, կյանքում գտեք ձերը՝ բաց թողնելով ուրիշներինը:

– Ո՞րն է կյանքիդ կարգախոսը:

– Գնալ առաջ՝ հաղթահարելով կյանքի բոլոր դժվարությունները։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ