Հայկական մշակույթ

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է: Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ:
Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:
Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:
Առաջին գրավոր հուշարձանները Հայաստանի տարածքում թվագրվում են ուրարտական շրջանից։ Հայոց պետականության կազմավորման ու պահպանման համար 301թ- ին Հյաստանն ընդունեց քրիստոնեությունը,որպես պետական կրոն։Հայոց այբուբենի ստեղծումից հետո սկիզբ է դրվում հայերեն ինքնուրույն գրականությանը։
Հայոց հնագույն բանավոր ավանդազրույցներն, լեգենդներն ու առասպելները առաջին անգամ գրի են առնվել 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու կողմից։ 440- ական թվականներին գրվել է հայոց առաջին երկը՝ Կորյունի
«Վարք Մաշտոցի»-ն, որը նվիրված էր Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործունեության նկարագրությանը։Այս դարաշրջանի գրականության հիմնական ուղղություններն էին պատմագրությունն ու աստվածաբանությունը։
Որքան էլ որ փորձում ենք մերժել, մենք՝ հայերս, եղել ենք հեթանոսներ, և պաշտել ենք բազմաթիվ աստվածների։
Միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցը Զվարթնոց տաճարն է(7 -րդ դար)՝ եռահարկ,քանդակակերպ,կառուցողական ինքնօրինակ աչքի ընկնող եզակի մի շինություն։Հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպ դրսևորումներից են որմնանկարչությունը և մանրանկարչությունը։
Կերպարվեստում միջնադարյան պայմանական ձևերը հետզհետե տեղի են տվել ռեալիստական ձևերին ու գեղարվեստական արտահայտչամիջոցներին։
Այժմ UNESCO-ի համաշխարհային օբյեկտների ցանկում ՀՀ- ն ներկայացնում են Սանահին և Հաղպատ վանական համալիրները,Էջմիածնի Մայր տաճարն ու եկեղեցիները,Գառնին ու Գեղարդ վանքը։
UNESCO-ի համաշխարհային ոչ նյութական ժառանգության գլուխգործոց են ճանաչված հայկական դուդուկի երաժշտությունը,հայկական խաչքարերն ու դրանց ստեղծման վարպետությունը, «Սասնա ծռեր» էպոսը,հայկական լավաշն ու դրա պատրաստման նուրբ արվեստը։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ