ԻՄ ՄԱՍԻՆ

Բարև: Ես Հայկ Մկրտչյանն եմ՝ 22 տարեկան, քաղաք Սիսիանից: Մասնագիտությամբ՝ Visual Designer ու գորգագործ, իսկ փաստաթղթաբանորեն՝ անկիրթ ու անգրագետ երիտասարդ եմ։

Որքան էլ որ զարմանալի թվա, ասեմ, որ դպրոցի 8-րդ դասարանից ինքնակամ դուրս գալուց հետո, տանը ինքնուրույն սովորել եմ Adobe Photoshop, սովորելու հետ մեկտեղ տարբեր աշխատանքներ կատարելով մասնագիտացել այդ ծրագրի օգտագործման մեջ։ Տարեց-տարի ծրագրերի ու տեխնոլոգիաներ շարքը ընդլայնելով ու կիրառելով ձեռք եմ բերել visual designer մասնագիտությունը, որը իր մեջ ներառում է դիզայնի մի շարք ենթաոլորտներ։

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Իմ ունակությունները օգտագործելով ստեղծել ու ստեղծում եմ բազմատեսակ արտադրանքներ, որոնցից առայժմ մեկի` «Adooshy Music»-ի մասին ավելի մանրամասն կցանկանամ խոսել։

YouTube-ում շատ կան Music Video-ների ալիքներ, որոնք բաժանորդների մեծ բանակ ունեն, ես ցանկացամ մի այդպիսի հայկական ալիք ստեղծել ու այնտեղ ավելացնել այն երգերը, որոնք լսում եմ, ու այն երգերը, որոնք կառաջարկեն ալիքի բաժանորդները։ Ալիքի անունը ընտրել եմ շատ հետաքրքիր կերպով:

Ընկերներիցս մեկի կողմից հաճախ օգտագործվող ռուսերեն «от души» արտահայտության հոլովված` «ադուշի» արտահայտությունը օգտագործելով։ Նախագծի առաջին տարբերակը պատրաստել եմ 2017 թվականին, այնուհետև վերկառուցել եմ 2019-ին։ Առաջին տարբերակում անունը լատինատառ գրել էի «Adushi Music», 4 հիմնական գույն էի օգտագործել հայկական եռագույնի դրոշի գույները և մանուշակագույնի մի քանի երանգներ։ Նոր փոփոխված տարբերակով անունի լատինատառ գրելաձև փոխել եմ «Adooshy Music» դարձրել, նախկին 4 գույներին ավելացրել եմ կապույտ և այդ գույների մեկական երանգ ևս։ Ալիքը հիմա ունի 255 բաժանորդ, Instagram-ում մոտ 300 հետևորդ։

Ալիքում  կա 2 երգացանկ (playlist):

Առաջինում՝ Trap ու Dubstep ժանրերի remix-ներ, իսկ երկրորդում՝ deep house, topical house, no-disco ժանրերի original mix-եր։ Հետագայում ավելացնելու եմ ևս մեկ երգացանկ, որտեղ լինելու են ազատ օգտագործման (royalty free) իրավունքով հրապարակված երգեր։ «Adooshy Music»-ի զարգացնելը ինձ համար սիրած զբաղմունք (hobby) է, բավարար ճանաչում ունենալու դեպքում այն կարող է օգնել սկսնակ  DJ-ներին հանրաճանաչ դառնալու հարցում։

Եթե դու DJ կամ երգիչ ես, ունես վերոնշյալ ժանրերի երգ կամ երաժշտություն, որի համար այս տեսակ տեսանյութ ես ցանկանում ապա ուղարկիր այն ինձ լրացնելով հետևալ հայտը։

Իսկ եթե չես կարողանում հայտը լրացնել, ապա կարող ես երգը ուղարկել այս էլ. փոստին:

Թեմայի հատվածում գրելով ‘Adooshy Music video’: Այսպիսով դու կնպաստես «Adooshy Music»-ի զարգացմանը, իսկ «Adooshy Music»-ը քեզ կօգնի քեզ հանրաճանաչ դառնալու հարցում։

Եթե ցանկանում եք նպաստել «Adooshy Music»-ի զարգացմանը, կարող եք նաև նվիրատվություն կատարել Patreon համակարգում։

Տարատեսակ հարցերի կամ առաջարկների համար ներկայացնում եմ իմ կոնտակտային տվյալները:

Շնորհակալություն ուշադրության համար, սիրով ու հարգանքով` Հայկ Մկրտչյան

Ձեզ նույնպես կարող է դուր գալ