Հայկ Մկրտչյան – «ՄԵՆՔ ԽԵՂՃ ՉԵՆՔ»

ՄԵՆՔ ԽԵՂՃ ՉԵՆՔ
Մինչ բոլոր կեղծավորները տխուր, լացող, մուրացող, խեղճությունը ի ցույց դնող երգեր են կիսվում ցեղասպանության 105 ամյակի հիշատակին, թույլ տվեք ես տարբերվեմ։
Կիսվում եմ մի երգ որը ցեղասպանության մասին է, այս երգում չկա խեղճություն, երգով հեղինակը աշխարհին ի ցույց է դնում որ մենք ցեղասպանությունից չենք թուլացել այլ ընդհակառակը դասեր ենք քաղել ու շարունակում ենք ապրել։

Երգը՝ Daron Malakian-ի

Գիտեմ շատ մադկանց ուղեղներին սա հասու չի, բայց սա է իրականությունը, այն մարդիկ ում ընտանիքները, տոհմերը անմիջապես ցեղասպանությունից տուժել են, սպանվել են, այդ մարդիկ առաջ են նայում հիշում են անցյալը հարգում են զոհերի հիշատակը, բայց մեծ գլխաքանակ կազմող ձևամոլների պես ամեն օր ցեղասպանություն ու եղեռն բառերը բրանները առած չեն ասում հիշում պահանջում ենք։ Հիմա պահանջում են նրանք ովքեր անգամ ցեղասպանության պատմությանը ծանոթ չեն, էլ չասեմ, որ ոչ մի ձև չեն տուժել։ Սա առիթ է էդպիսի կեղծավոր ձևամոլ, like մուրացող, հաց մուրացող, հող ու փող մուրացողներին իրենց տեղը ցույց տալու։ Գոնե մեզանից հետո եկող սերունդների համար պարզ լինի, որ առաջ նայել է պետք, ոչ թե անցյալից կախվել ու աշխարհից հողեր մուրալ, իմանալով, որ երբեք հող չեն տա, կարող է 2 կոպեկ տան էդ մուրացողներին լափեն ու ամեն տարի էդպես աշխարհից մուրալով ապրեն։
Վերջապես պետք է հասկանալ, որ մենք անազգ քոչվոր փափթփուկ չենք, որ աջ ու ձախ մեզ խեղճ ներկայացնենք ողորմություն խնդրենք, մուրանք։ Մենք խեղճ չենք, անհրքելի փաստ է, որ ցեղասպանվել ենք, բայց չպետք է մենք մեզ խեղճ ներկայացնենք, ինչքան խեղճանանք, ինչքան սրա-նրա առաջ վիզ ծռենք էնքան մեզ և հալածելու են և թալանելու և ցեղասպանելու են։ Պետք է վերջապես հասկանալ եթե դու ինքդ քեզ չհարգես, ինքդ քո արժեքը գցես, ապա բոլորն էլ քեզ ցածր, թույլ, հիմար, խեղճ կընդունեն ու ամեն ձև կվնասեն։ Մենք պետք է գիտակցենք, որ հիշելով անցյալը, կարող ենք անցյալից դասեր քաղել ու անցյալի սխալները չկրկնել այլ ոչ միայն խեղճ, որբ ներկայանալ աշխարհին։ Բոլորը գիտեն, որ ցեղասպանություն է եղել, անկախ նրանից հրապարակային խոսում են թե ոչ, նաև գիտեն, որ լացելով ողորմություն խնդրելով վերքը չի սպիանա։
Վերջապես հասկացեք երբ վիզ եք ծռում աշխարհի առջև, Ամերիկային, ԵՎրոպային, Ռուսաստանին խնդրում եք, որ Թուրքիային դատապարտեն ու հողերը հետ վերցնեն տան մեզ դրանով դուք չեք հզորանում դրանով դուք թուրքին չեք հաղթում դեռ մի բան էլ կրկին ստորանում էք թուրքի առաջ ցույց տալով ձեր խեղճությունը։ Ավելի լավ է մտածեք ոնց երկիրը զարգացնեք, ոնց դեռևս չկորցրածը պահպանեք։
Հետո մի բան էլ, ես կյանքումս առաջին ու վերջին անգամ երբ գնացի Ծիծեռնակաբերդ ինձ թվաց շուրջ բոլորս անազգ, անարժեք ոչխարներ են։ Դուք պատկերացրեք ամեն 10 քառակուսի մետրի վրա կանգնած 20 հոգուց 15-ը կեղծավորության համար, selfie անելու, հեռուստացույցում երևալու համար էր բարձրանում Ծիծեռնակաբերդ։ Իրենք չեն հասկանում ուր են գնում, խի են գնում, էլ չասեմ, որ էդ բորենիների մի մեծ զանգված էլ ամբոխի մեջ էգը որձ գտնելու որձը էգ գտնելու համար էր գնում Ծիծեռնակաբրեդ։
Էսքանով ի՞նչ եմ ուզում ասել, որ մենք խեղճ չենք հերիք է մեզ խեղճ ներկայացնեք, դրա փոխարեն ավելի լավ է պատմություն ուսումնասիրեք իմացեք նախաեղեռնային շրջանի սխալներն ու թերություններ ու ապրեք այնպես, որ էդ սխալները էլ չկրկնեք։ Մի տառապեք անցյալով, անցյալը հետ չես բերի, ուստի պետք է նայել առաջ ու կերտել լավ ապագա։ Նաև կուզեմ, որ իրատես լինեք, հասկանաք, որ ինչքան էլ հնչեղ լինի ձեր ձայնը մեկ է ձեզ հող չեն տալու զուտ խնդրելու համար, ոչ էլ հավատցեք, որ Ռուսատանը Թուրքիայի հետ պատերազմ է սկսելու հողերը վերցնի տա մեզ ոչ էլ Ամերիկան է դա անելու և ոչ էլ ԵՎրոպան։ Ձեր հողերը հետ բերել կարող եք միայն դուք, էն դեպքում երբ ամեն օր մուրալու փոխարեն երկիրը զարգացնեք, բանակը զարգացնեք, ռազմական եղանակով հետ բերեք։
Նաև կուզեմ հիշեք պատմությունը, որ Թուրքիան (Օսմանյան կայսրությունը) միշտ էլ Եվրոպայի ռազմավարական “գործընկեր” կամակատարն է եղել։

Իսկ անհավատ մելամաղձոտ մարդիկ, ովքեր չեն հավատում, որ ցեղասպանությունից հետո, ցեղասպանություն ապրած մարդիկ շարունակել են ապագա կերտել ապա սպասեք Genolive կենտրոնի բացմանը, որտեղ տեղեկություն կստանաք ցեաղասպանությունից հետո աշխարհի զարգացմանը նպաստած մի շարք մարդկանց մասին։

Կրկնեմ մենք խեղճ չենք

Ձեզ նույնպես կարող է դուր գալ