Հայկ Մկրտչյան – «ՓԱՍՏ բառի բացատրությունը»

Փաստը մի բան է, որը համահունչ է օբյեկտիվ իրականությանը և կարող է հաստատվել ապացույցներով:
Թվարկեմ 3 օրինակ փաստ, տեսեք թե որն է փաստը։
Օրինակ 1. եթե դուք այս գրառումը կարդում եք, ուրեմն փաստ է, որ այս գրառումը գրվել է։
Օրինակ 2. 2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել։
Օրինակ 3. Կառավարության շենքի (հրապարակի էն շենքի) արտաքին պատի վրա կա մեծ կլոր ժամացույց։
Օրինակները կարող են շատ լինել, այս 3 օրինակների մեջ կա մի ընդհանուր բան` ապացույցներ որոնք հասանելի են բոլորին, ապացույցներ այդ օրինակներին դարձնում է անհերքելի փաստ։
Հիմա 3 հատ էլ օրինակ թվարկեմ որոնք կարող են ներկայացվել որպես փաստ, բայց իրականում չլինեն փաստ։
Օրինակ 1. Հայ գիտնական Գյուլնարա Եզոպոսյանը 3 չինացի գործընկերների հետ Չինաստանի գաղտնի լաբորատրիայում ստեղծել է կորոնավիրուսը։
Օրինակ 2. Հայաստանում հայտնվել են այլմոլորակայիններ որոնք մարդու կերպարանքով են և հնարավոր չէ իրենց տարբերել սովորական մարդուց, ԱԱԾ-ն օպերատիվ աշխատանքները է կատարում նրանց բացահայտելու համար։
Օրինակ 3. Զանզիբարում բացվել է Եղիշե Չարենցի անվան սպորտային կրթահամալիր։
Սրանք էնպիսի բաներ են որոնք խելքին մոտ են ու կարող է էդպես լինել, բայց քանի որ չկա ապացույց մենք չենք կարող ասել որ սա փաստ է և չենք կարող հավատալ դրան։
Դուք կարող եք հավատալ տարբեր բաների, որ վաղը երկիր մոլորակը կպայթի, որ մեր իրականությունը հեքիաթ է մենք էլ հերոսներն էն, որ մենք հիմա քնած ենք և սա իրական չի երազ է, շատ բաների կարող եք հավատալ, ձեր իրավունքն է, բայց այն ինչին դուք հավատում եք դեռ չի նշանակում որ փաստ է։ Օրինակ ես հավատում եմ, որ մեր երկիր մոլորակը ոչ միայն շնչող այլև մտածող է, և այն ինչ տեղի է ունենում բնության մեջ հենց այնպես չի լինում սկսած փոքր երկրաշարժերից վերջացրած մեծ աղետներով, ես դրան հավատում եմ, իմ պաս շատերն են հավատում, բայց հավատալը անգամ միլիոնավոր մարդկանց հավատալը ապացույց չէ, որ էդպես է և փաստ չէ։ Նույն ձև յուրաքանչյուրի պատկերացում, հավատք, երևակայությոյն չի պարող կոչվել ու ներկայացվել որպես փաստ։
Այսպիսով ձեզ հետ կիսվեցի, թե ինչպես կարող եք տարբերել փաստը ենթադրությունից, հորինվածքից ու այլ կեղծ լուրերից։
Հիմա խնդրում եմ մի հավատացեք այն բաներին որոնք ներկայացվում են իբրև փաստ, որոնք չունեն ոչ մի ապացույց, կամ վիճարկելի են, այսինքն կա ինչ-որ ապացույց կա նաև հերքում որի դեմ չկա մեկ այլ անհերքելի ապացույց։
Ետգ. եթե մարդ ինչ-որ փաստ ունենա ինչ-որ նյութի վերաբերյալ, միանգամից փաստը ցույց կտա, իսկ եթե մարդ իր ասածին հիմնավորում չունենա, փաստ չունենա, կսկսի տպավորություն ստեղծել խոսելու ընթացքում ամեն վայրկյան “ՓԱՍՏ ՓԱՍՏ ՓԱՍՏ” բառը շեշտելով:
Աղբյուրը՝ Facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ