Հայկ Խոջոյան – Նա

Ես դեռ մենակ եմ, մենակ եմ քայլում, մենակ եմ սիրում, մենակ եմ ապրում տարբեր զգացումներ ու ժպտում եմ մենակ։ Չգիտեմ դա ինձ դուր է գալիս, թե ոչ, բայց իրականությունն այն է ինչ կա։ Կամ ես և կաս դու, հեռու՞ ենք իրարից, թե՞ ոչ, կիսու՞մ ենք միմյանց բնությունը, մայրցամաքը կամ աշխարհագրական դիրքը ես դա չգիտեմ, չգիտեմ նաև թե դու, որ վայրն ես համարում քոնը, արդյո՞ք նա նման է իմին։ Ես չեմ պատկերացնում քո արտաքինը, չկա որևէ ձևաչափ և բանաձև , որով ես քեզ կպատկերացնեմ, դրա փոխարեն ես հմուտ հաշվարկով գծագրել ու հստակորեն ձևավորել եմ քո ներքինը , որում տիրում է պարզությունը և անչափը։ Պարզությունը դա հասկացությունների շարան է , որը ես ամբողջականացրել եմ մեկ բառով , պարզություն է անկաշկանդ աչքերիս մեջ նայելը և ասելը այն ինչ մտքիդ փչի ,պարզություն է էության թանկեցման բոլոր միջոցներից խուսափելը, պարզություն է ձեռքս բռնելը` ինչպես դա կանեի ես և առանց իմ արձագանքին սպասելու շուրթերիս հպվելը , ա՜խ ինչ պարզ ես դու ինձ սիրում, չնչին չափով անգամ չեմ կասկածում սիրուդ վրա ։ Սիրում ես դու նաև անչափ, իր հերթին անչափն էլ է կրում բազմաթիվ տարրեր , որոնցով լի է քո բնությունը։ Անչափ է գրկելու անվերջ ցանկությունը, անչափ է ինձ շոյող աչերիդ փայլը և մազերիս հետ խաղացող քո ձեռքերի նրբությունն է անչափ։ Անչափ է միմյանց հանդեպ տածած մեր զգացումը…
Ու ես հուսով եմ, որ դու ինչ որ մի տեղ , գուցե և քո վայրում, պատմություն ես գրում իմ մասին այս պահին, իմ ներքինը համարելով քո քիմիան ։

 

Աղբյուր՝ facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ