Հայկ Խոջոյան – «Մորս»

Նայիր քայլել գիտեմ, չեմ կաղում մայրիկ
Ջրից չոր դուրս գալ, մենակ չլինել
Ձեռքերիցդ հեռանալ, մարդկանց անցողիկ
Մոռանալ գիտեմ, բարին ընկալել
Պակասելով ավելը տալ, մատուցվել մեկին
Ընդառաջ գնալ, սխալներս քաղել
Գիտեմ զգացմունքերս թողնել ղեկին։
Ծածկել վերքեր թեկուզ և աղով
Զանգ չստանալու ահագին վախով
Կորցնելու տագնապահար ցավով
Գրկիդ շոյանքն պետքին ցիտելով
Պահպանվել գիտեմ առանց քեզ մայրիկ։
Սովորել եմ թե կյանքն է ստիպել
Դաժաններին գթալն, անզենին վրիպել
Արտասուք չտալ կորստյանը յուր
Համառությանը այցելել եմ հյուր։

Միայն սակավ է ձայնդ սիրելի
Պակասել է խոսքդ գովելի
Ցավում է սերդ որդուդ կրծքի մեջ
Վառվում է ճակատս առանց համբույրի
Դառնալով աշխարհը այդպիսով թերի։

Ծնկում եմ վեհությանդ, որ տրված է քեզ
Պարծեցիր քո որդով, ես սիրում եմ քեզ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ