
Զգեստիդ սևությունը ընդգծում ա բնատուր կազմվածքդ ու թուխ մաշկիդ հետ համահունչ մուգ շագանակագույն վարսերդ գրավչության ալիքներ ա տարածում դեպի ինձ։ Փողոցի աղմուկը խլանում ա աչքերիդ ակնարկի բարձրաձայնությունից։ Առավելություններիդ չիմացությունը քեզ միամիտ ա դարձնում ու դեմքիդ մկանային համակարգը մատնում ա ցանկություններդ։ Չփոխվես։ Մեր բառերը նամակների բովանդակություն ունեն, անկեղծ են ինչպես վիրտուալ աշխարհում։ Ահ չկա դեմ առ դեմ կրքի մասին արտահայտվելու։ Մտքերի շարունակությունները մարմնով ի ցույց ենք դնում։ Դեռ շրթունքներիդ չհանդիպած համի առկայությունը զգայարաններիս ա հասնում հաճույքի պիկի սահմանները հատելով։ Կարելի ա զննել ոտքերիդ ծայրերից մինչև գոտկատեղ ու չբավարարվելով նորից հայացքով հետ իջնել, կարծելով թե ստեղծված են գեղարվեստական արժողությամբ։ Ոտքերից գոտկատեղ անցումը իդեալական ա գծագրված ու փափկությամբ մատնանշված։ Մեջքիդ ոսկորները ձեռքերով սեղմելիս շշունջներով հասկացնում ես գոհունակության մասին։ Շրթունքներդ դանդաղ բացվում են ու կիսափակվում աղոտ լույսի տակ։ Պարանոցդ համբույրներիս հերթափոխից ա ջերմանում, սրտիդ զարկերի տակտը արագանալով կրծքավանդակիս ա հարվում։ Ամուր գրկիդ մեջ առաջացած միջգալակտիկան ձգողության ուժ ունի` չի թողնում իրարից պոկվենք։ Դու չես խոսում, բայց լսում եմ քեզ , պետք չի բնավ կարծել կամ կասկածել․ մենք համոզված ենք, թե ինչու ենք միմյանցով բուրում։ Երբ երեսդ հակառակ է ինձ ու իրանդ է դեպի ինձ պարզած, ամեն ինչ կատարյալ է դառնում, կրքագրով տառեր եմ պատկերում մեր մտքերում։ Որսա ինձ, պետք ես…
Աղբյուր՝ facebook.com