
Բարև:
Ինչ տարօրինակ է, չէ՞, որ սկսում եմ այսպես. ուղակի չէի ցանկանա սա մենախոսություն լիներ։ Կյանքը բաժանել է մեզ պատմողների և ուկնդիրների, բայց չեմ հասկանում այդպես էլ` ո՞րն է իմ դերը, տա՞լ, թե՞ առնել…
Երբ փոքր էի, հաստատ կարող եմ ասել, որ միամիտ ու ժամանակ առ ժամանակ չար երեխա էի, ինչ անհամատեղելի է, չէ՞: Մանուկ հասակում մենք չգիտենք, թե ինչ բան է սիրո զգացումը ու դժվար էլ ձևավորված լինեին մեր իդեալները քաղցր կոնֆետներից ու խաղալիքներից այն կողմ։ Այն ժամանակ էլ կար մի ընկեր, ով քեզ համար համ խաղընկեր էր(է), համ ընկեր, համ էլ լավագույնը բոլորի մեջ: Մանկուց ի վեր մենք համատեղում ենք ցանկալին և «լավ»-ը։ Սիրո հարցում էլ է այդպես. Բանն այն է, որ մենք բոլորս փնտրում ենք նրան, ով մեզ է պատկանում, ով մեր սրտի զարկերին նույն ճշգրիտ տոնայնությամբ ու նրբությամբ է արձագանքում, ում ձեռքերի համատարած առկայությունը մարմնիդ վրա ամենացանկալին կլինի, մենք փնտրում ենք այդ համատեղելիին։ Եթե դու մտածում ես, որ դիմացինդ համատեղելի է քեզ հետ, իսկ նա ` ոչ, տխրիր և արցունք թափիր ոչ թե նրա համար, որ նա նույնը չի կարծում, այլ որ ստիպված կլինես վերսկսել փնտրտուքները: Հիմա շատերը կասեն` «ես չեմ փնտրում ոչ մեկին» կամ շրջապատին կհամոզեն, որ նրանք կիսատ չեն: Ճիշտ եք, դուք կիսատ չեք ֆիզիկապես, դուք ամբողջովին եք լույս աշխարհ եկել, բայց կիսատ կլինեք այնքան ժամանակ, քանի դեռ մտածում եք, թե ամբողջական եք։
Ես ամբողջական եմ, քանի որ ես քեզ` իմ պատկերացումների միջի արև աղջիկ, սիրում եմ։
Աղբյուր՝ facebook.com