Հայերենի փոխառյալ բառերը

Փոխառյալ են կոչվում մի ժողովրդի լեզվից մի այլ ժողովրդի լեզվին անցած բառերը։Դա,ինչպես հայտնի է,համընդհանուր երևույթ է։Հայտնի է նաև,որ բառային փոխառությունը կատարվում է անհրաժեշտաբար։
Հայոց լեզուն,իբրև աշխարհի հնագույն լեզուներից մեկը,սկիզբ առնելով հնդեվրոպական հիմք-լեզվից և անցնելով զարգացման երկար ճանապարհ՝ նույնպես դուրս չի մնացել օտար ազդեցությունից և տարբեր ժամանակներում տարբեր ժողովուրդների լեզուներից բազմաքանակ բառեր է փոխառել։Կանրադառնանք թուրքական, պարսկական և արաբական փոխառություններին։

Պարսկական փոխառություններ։ Պատմական որոշակի հիմքով պայմանավորված՝հայոց լեզուն ամենաշատ փոխառությունները կատարել է պարսկերենից, և դրանց թիվը հասնում է 1411-ի։Պատճառն այն է,որ հեռավոր ժամանակներում հայերն ու պարսիկներն ապրել են կողք կողքի։Հասարակական,պետական,մշակութային և այլ կապերով սերտորեն կապված են եղել իրար հետ։Կա բառերի շարք,որոնք փոխառվել են բացառապես բանավոր ճանապարհով,հղկվել են,այսպես ասած՝հայացել, ու հետագայում ամրապնդվել են մեր գրավոր լեզվում։Դրանք են`ազատ,ազգ,աշխարհ,ապակի,ասպետ,բադ,բաժակ,բախտ,բժիշկ,գանձ,գույն,գումար,դաշտ,թշնամի,ժամ,իշխան,խավար,խրատ,կարմիր,նամակ,ոստիկան,պանիր,սահման,սոխ,վագր,փող,օտար  և այլն:Ուստի չպետք է զարմանալ,որ բազմաթիվ պարսկական փոխառություններ լայնորեն կիրառվում են այսօր՝ժամանակակից հայոց լեզվում։

Թուրքական փոխառություններ։ Հայերենի հին փոխառությունների մեջ յուրահատուկ շերտ են կազմում թուրք-թաթարական փոխառությունները,քանի որ 11-րդ դարից սկսած,շուրջ 900 տարի իրենց գերիշխանությունն են հաստատել հայերի վրա,որի հետևանքով էլ հայերենը ենթարկվել է նաև թուրքերենի ազդեցությանը։
Սակայն թուրքերենի ազդեցությունը այլ բնույթ է կրում։Եթե այլ փոխառություններ ազդել են գրական լեզվի վրա,ապա թուրքերեն փոխառությունները ազդել են բարբառների վրա։Բարբառներում այդ բառերի թիվը հասնում է 170-ի,որոնցից շատ քչերն են ընդհանուր տարածում գտել։
Դրանցից են՝ Արխ(«առու»),բեղ,ելակ,երշիկ,զիլ,թոզ(«փոշի»),թուման,չոքել,ջիգր,տոպրակ ,խամաճիկ,խորոտ(իկ),յոլա(յոլա գնալ),զմրուխտ  և այլն:

Արաբական փոխառություններ։ Վաղ շրջանին են վերաբերվում նաև արաբական փոխառությունները,որոնք էլ պայմանավորվում են հայ և արաբ ժողովուրդների միջև ստեղծված հարաբերություններով։Ըստ Հրաչյա Աճառյանի՝հայերենը արաբերենից փոխառել է 702 բառ,որոնց մի մասը գրական փոխառություններ են,որոնք ընդհանուր տարածում չեն գտել և հանդիպում են միայն գրավոր աղբյուրներում,իսկ մյուս մասը՝ բանավոր ճանապարհով է անցել հայոց լեզվին՝ավել կամ նվազ չափով ստանալով գրական արժեք,ինչպես՝ ատլաս(կտորեղենը),բալասան,թաս,լոբի,խանդակ,կողպել,հաշիշ,հերիսա,սնդուկ,տնազ,նարինջ,մումիա,մզկիթ,մկրատ,սուլթան,բադրիջան և այլն։

Պետք է նշել,որ հայոց լեզուն ունի նաև ռուսական,հունական,եվրոպական,ինչպես նաև նոր ու նորագույն փոխառություններ։
Փոխառությունները միշտ եղել են,կլինեն ու դրանք լրացնում են տվյալ լեզվին բնորոշ որևէ պահաջ։Այսպիսով՝պարզ է,որ հայ ժողովրդի՝զանազան ժողովուրդների հետ ունեցած կապերի ընթացքում, հայոց լեզուն ոչ միայն շատ լեզուներից բառեր է փոխառել,այլև մի շարք լեզուների ինքն է բառեր տվել։

 

Նյութի սկզբնաղբյուրը՝ Ալեքսանդր Մարգարյանի «Ժամանակակից հայոց լեզու» ձեռնարկը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ