
Հայաստանում քիմիաթերապիան արվում է առանց տվյալ ուռուցքի բնույթը պարզելու
Ցավոք, կրծքագեղձի քաղցկեղը երիտասարդացման միտում ունի:
15 տարվա ընթացքում մինչեւ 29 տարեկան 60 կանանց մոտ քաղցկեղ է հայտնաբերվել:
Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
«Հայաստանում քաղցկեղի բուժման գլխավոր խնդիրն այն է, որ հիվանդության հայտնաբերման դեպքում քիմիաթերապիա է արվում՝ առանց տվյալ ուռուցքի բնույթը պարզելու: Հենց դա էլ հիմնականում սխալ, ոչ նպատակային բուժման պատճառ է դառնում», – նշել է մամուլի ասուլիսի մյուս մասնակիցը՝ Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի պետ Անի Հակոբյանը: Ի պատասխան բուժման միջոցների եւ մեթոդների մասին հարցին՝ նա հայտարարել է, որ Հայաստանը դեղորայքի խնդիր չունի: «Մեր երկիրը ֆինանսական ռեսուրսների խնդիր ունի», – ընդգծել է Անի Հակոբյանը:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0