Հայաստանի լեռները

Հայաստան աշխարհ ասելիս անհնար է պատկերացնել բնությունն առանց լեռների։Զարմանահրաշ աշխարհ են ներկայացնում լեռները, ուժ են տալիս անսահման , որ հնարավոր չէ գտնել մեկ ուրիշ աշխարհում։

Ներկայացնում եմ  Հայաստանի գեղեցիկ , հայտնի և ոչ այդքան հայտնի   լեռներից մի քանիսը։

                                                   1․Ուխտասար

Գտնվում է Սիսիան քաղաքի մոտ։Բարձրությունը 3594 մ է։ Այստեղ կան ժայռեր , որոնց վրա մարդկանց և կենդանիների հին պատկերներ են։Եվ ամենահետաքրքիրը այն է , որ խառնարանում տեղակայված լճի վրա ամբողջ տարին կարելի է ձյուն տեսնել։

                                                     2․Արտանիշ

Գտնվում է Գեղարքունիքի մարզում,2461մ։ Արտանիշը միակ կետն է, որտեղից կարելի է Սևանը տեսնել ամբողջ չափով։

                                                    3․Իշխանասար

Սյունիքի մարզի լեռնաշղթաներից է , ամենաբարձր գագաթը Մեծ Իշխանասարն է ,3550մ։ Լեռան լանջին է գտնվում Սև լիճը, որտեղ բազմացվում է իշխան տեսակի ձուկը։

                                                         4․Գրգուռ լեռ

Ավանդության համաձայն Նոյան տապանը այստեղով անցնելիս դիպել է լեռանը և դղրդացել, որից էլ լեռը ստացել է իր ԳՐԳՈՒՌ անունը։2478 մ։ Գտնվում է Վանա լճից արևմուտք , Նեմրութ լեռան հարավարևմտյան լանջին։

                                                        5․Խուստուփ

Գտնվում է Սյունիքի մարզում, 3201 մ։ Լեռան լանջին են թաղված հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի մասունքները։Լեռան ձյան հալոցքից առաջանում են գետակներ, աղբյուրներ, հայտնի է Վաչագան գետը։

                                                        6․Մեծ Քիրս

Արցախի լեռնաշղթայի հարավային հատվածի ամենաբարձր գագաթներից է։Այս լեռան գագաթը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև խորհրդանշական:  Այն անվանում են Արցախի սեղմված բռունցք: Ուշադիր նայեք և կտեսնեք միասնության բռունցքը: 2724 մ։

                                                        7․Հատիս

Գտնվում է Կոտայքի մարզում։Լեռան երկրորդ անվանումը Շամիրամ է, որը կապում են հպարտ թագուհու մասին լեգենդի հետ: Լեգենդի համաձայն, սա այն վայրն է, որտեղ Շամիրամի զորքերը հանգրվանեցին, երբ մերժված թագուհին պատերազմ սկսեց Արա Գեղեցիկի դեմ: 2528մ։

                                                        8․Արագած

Արագածը քառագագաթ հանգած հրաբուխ է: Լեռը հայտնի է նաև իր անոմալ գոտիով, որտեղ ջուրը հոսում է ներքևից վերև, իսկ մեքենաները, առանց շարժիչը միացնելու,  ինքնուրույն են առաջ սլանում:4090 մ ։

Դե իհարկե անհնար է մոռանալ Արարատի , Աժդահակի, Թեղենիսի , Արայի և մի շարք այլ լեռների մասին։Յուրաքանչյուրը կարող է առանձնացնել իր լեռների ցանկը, սահմանափակումներ չկան։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ