
Հայաստան ասելիս պատկերացնում եմ դրախտ՝ անեզր, անսահման, ամենուր կանաչ, բուրմունք և հմայք: Աշխարհի վրա գեթ մի երկիր նման չէ իմ Հայաստանին: Ոչ մի տեղ չկա նրա համն ու հոտը, քարաբեկ ժայռերը, կանաչագեղությունը, եկեղեցիներն ու վանքերը, որտեղ կա հավատի ուժը և Աստծո զորությունը:
Շա՜տ է լացել, շա՜տ է տառապել, բազում դարավոր արհավիրքներից հետո շարունակել է ապրել: Ապրել է ոչ միայն ապրած լինելու համար, այլ ապրելով հանդերձ շարունակել է ստեղծագործել: Այո՛, Հայաստանս անմահության երկիր է, որ այսքան վշտից ու տանջանքից հետո ապրում է, բարգավաճում ու օր օրի ծաղկում: Ի՜նչ լույս է, ի՜նչ գեղեցկություն :
Բա՞ մեր տղերքը: Հայաստանը ծնել ու ծնում է քաջարի, խելացի և մարտնչող տղերքի, ովքեր մինչև վերջին շունչը պատրաստ են կռվելու հայրենիքի սահմանին: Նրանք նահատակվում են՝ պաշտպանելով, իրենց հայրենիքը, ծնողներին, կանանց, քույրերին ու եղբայրներին: Կա՞ աշխարհում ավելի սրբազան գործ, քան սեփական Հայրենիքի, հավատի, նրա հողի ու ազատության պաշտպանությունը, ժողովրդի կյանքի ու երջանկության պաշտշանությունը: Ու ոչ մի չար ուժ, ոչ մի երկիր չի կարող ծնկի բերել մեզ: Չի կարող մեզ ոչնչացնել, որովհետև մեզ հետ է Աստված: Մեր հավատի, աղոթքի և ուժի համար:
Վստահ եմ, որ մի օր Հայաստանը կկոչվի նորից «Ծովից ծով» և մեր անմեղ զոհերի հոգիները հանգիստ կննջեն: