Հայ տաղանդավոր երիտասարդների ներուժը

Բանաստեղծության հեղինակը՝ Լյուսի Ջհանգիրյանը ,տասնվեց տարեկան է։ Չնայած երիտասարդ լինելուն՝ Լյուսին հասցրել է ձեռք բերել կամավորական մեծ փորձ, դասավանդման հմտություններ  և բազում գիտելիքներ։ Այն հարցին, թե ինչպես կվերնագրեր բանաստեղծությունը, Լյուսին պատասխանեց.

-Անկեղծ ասած՝ չգիտեմ, անվերնագիր ավելի սիրուն է։

Եվ իրո՛ք, բանաստեղծության մեջ ասված է ավելին, քան որևէ վերնագիր կարող էր բնորոշել։

 

Ու թե անունս սիրուց ցնորված,

Կործանվածների շարքերում տեսնես՝

Չմեղադրես դու քեզ ‘ երբևէ հանկարծ,

Ու կձևացնես, թե կարդալ չգիտես…

 

Ու թե օծանելիքս տեսնես խանութում՝

Ցույց չտաս հանկարծ,որ ծանոթ է քեզ…

Նոր սիրուդ համար գինը կիմանաս,

Ու լայն ժպիտով <<բույր>>֊ս կգնես…

 

Կամ շուկաների գրքերի շարքը,

Թե հանկարծ հեռվից աչքիդ երևան՝

Անտեսիր դրանք,մոռացիր նաև

Անթիվ “գրքեր”֊ս՝գրված քեզ համար…

 

Դու չես իմացել,որ քեզ են ուղղված…

Ես չեմ իմացել,թե ինչպես ուղղել…

Սիրտըս գրել է ‘ միայն քեզ համար,

Հոգիս ուրիշին երգել չի ուզել…

 

Թե մոռանում ես,մի հիշիր նաև,

Որ ես ծաղիկներ միշտ էլ չեմ սիրել։

Նրբություն կերտող այն ծաղիկները,

Որ Սիրուդ պես շուտ են սիրում թոռոմել..

 

Մի հիշիր նաև,որ’ բոլորի նման

Ո՛չ նվերներով է իմ հոգին <<գնվել>>,

Ո՛չ անգամ գրքից մեջբերումներով,

Իմ սիրտ ներխուժել երբեք չի ստացվել

 

Ու դու մոռացիր բոլոր֊բոլորը

Դու միայն հիշիր,որ ‘ կամ,չեմ մեռել….

Բայց հիշիր անգամ “մի հիշիր”֊ներս,

Գուցե մոռացվելս մի օր ես ներե՞մ…

Բանաստեղծության հեղինակ՝ Լյուսի Ջհանգիրյան։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ