Հասմիկ Չոբանյան – «Հին հուշեր»

Աստված մեզ հետ։
Երբ փոքր էի՝ տատս ամեն անգամ հեքիաթներ էր պատմում, իսկ ես միշտ նրան խանգարում էի և ասում, որ իր <<ժամանակներ>>-ից պատմի։
Ու միշտ տատս ասում էր.
– Է՜հ, ի՞նչ պատմեմ։ Մեր <<ժամանակներ>>-ը մենակ պատերազմներ էին, մենակ պատերազմ ենք տեսել ուրիշ ոչինչ,- ու այս խոսքերին հաջորդում էին անեծքի խոսքեր՝ ուղղված թշնամուն։
Տատս միշտ աչքերը սրբելով էր պատմում իր հոր մասին.
-Հայրս…,-ասում էր նա,- գնացելա պատերազմ ու այլևս հետ չի եկել, մեզ որբա թողել…:

Հիմա՝ այս իրավիճակում շատ դժվարա մտածել ապագայիդ մասին՝ երբ քաջ գիտակցում ես, որ ներկադ վտանգի մեջա։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ