Ճանաչիր ինձ – Հասմիկ Ասատրյան

Բարև ձեզ, ես՝ Ասատրյան Հասմիկն եմ, քաղաք Աշտարակից: Սովորում եմ 12-րդ դասրանում, ինձ դպրոցին զուգահեռ շատ է հետաքրքրում սպորտը, մարդկային շփումը, ունեմ շատ ընկերներ, ովքեր միշտ քաջալերում են և հավատեցնում են, որ կարող եմ ավելին ՝ քան անում եմ: Սկսել եմ մարզվել 13 տարեկանից, հաճախել եմ տարբեր խմբակների, բայց ինձ ոչ մի տեղ չեմ տեսել, մինչ սպորտին անցնելը ես երգում էի Եկեղեցում, այդ սպորտ զալը գտնվում էր Եկեղեցու ճանապարհին, ես ամեն անցնելուց մեծ հետաքրքրությամբ էի հետևում ներսի շարժին, և սկսեցի հաճախել K1 (Kingboxing) կոչվող սպորտին: Առաջիկա 2 ամիսը տանը տեղյակ չեն եղել, այնուհետև մայրս դեմ էր, բայց մեծ ջանքերի արդյունքում ես հաճախում եմ մինչ օրս, մասնակցել եմ սիրողական մրցաշարերի Հայաստանում և Հայաստանից դուրս, իսկ այժմ համարվում եմ պրոֆեսիոնալ մարզիկ և պատրասվում եմ իմ առաջին մենամարտին արդեն պրոֆեսիոնալ ասպարեզում, որը տեղի կունենա փետրվարի 15-ին Շվեցարիայում She Caring պռոֆեսիոնալ մրցաշարում:

Ինձ ուժ և մոտիվացիա է տալիս իմ մարզիչ Ռազմիկ Ղուլինյանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են և հաղթանակներիս և պարտություններիս ժամանակ, հատուկ շնորհակալություն իմ մարզիչներ Վարուժան Մխիթարյանին և Ռազմիկ Ղուլինյանին, ով հանդիսանում է նաև ֆեդերացիայի նախագահ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ