
Հասմիկ Անդրեասյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 21-ին՝Էջմիածնում։Նա 8 տարեկանից զբաղվում է երաժշտությամբ՝երգում է,նվագում։Ունի հեղինակային երգեր,որոնցից մեկի հղումը կտեսնեք ներքևում:
-Կպատմե՞ս երաժշտության ասպարեզ մտնելու նախապամությունը:
-Ութ տարեկանում քանոնի դասերի էի հաճախում։Հաճախել եմ Էջմիածնի Հայորդաց տան անսամբլի դասերին։2014 թվականին ավարտել եմ գերազանց: Երաժշտական գործունեությունս սկսվել է 2009 թվականից։ Մինչ այդ հաճախում էի պարի: Քույրս էր հաճախում քանոնի դասերի։Քանոնի ձայնը ինձ գերեց ու սկսեցի ես էլ հաճախել։Այսպես սկվեց։Հետո մասնակցեցի մրցույթների,փառատոնների ու շատ էի կապվել քանոնի հետ.դժվար էր քանոնից բաժանվելը,որովհետև հինգ տարի գնում ես պարապմունքների, ու գործիքը դառնում է քո ընկերը ու ինչքան դժվար է ընկերոջից բաժանվելը,նույքան դժվար է գործիքից բաժանվելը,բայց այնուամենայնիվ այդպես ստացվեց։Հետո ես 2016 թվականը դիմավորեցի կիթառով.հայրիկիս ամանորյա նվերն էր։Նվագելու շարժառիթ հանդիսացավ ապրիլյան պատերամը։
-Ի՞նչը կամ ո՞վ է քեզ մոտիվացնում:
-Ինձ համար մոտիվացիայի աղբյուր է այն,ինչը կատարվում է իմ շուրջը ու մասնավորապես՝իմ ներսում։Յուրաքանչյուր զգացողություն,ապրում,էմոցիա կարող է դառնալ հնչյուն կամ որևէ գրվածք ու կարևոր չէ՝դա սկզբում ինչպես կստացվի,ուղղակի ես խաղաղվում եմ, հանգստանում։Կարդում եմ,նվագում եմ ու այդպիսով կարողանում եմ գտնել շատ հարցերի պատասխաններ։Յուրաքանչյուր դետալ,որին կարող է դիպչել իմ աչքը,կարող է մոտիվացնել ինձ։Երևույթներ՝անկախ նրանից դրանք դրական ազդեցություն են ունենում ինձ վրա,թե բացասական։ Ամենակարևոր մոտիվացիան,երբ քո ստեղծագործությունը մարդկանց հավանությանն է արժանանում,դիպչում է նրանց սրտին։Մոտիվացնում է այն,երբ տարբեր երգիչների,երգահանների դատին ես հանձնում քո երգերը ու դրանք դառնում են քննարկաման առիթ։ Իհարկե մոտիվացնում են նաև ընտանիքի անդամները,հարազատները,ինչպես նաև այն մարդիկ,ովքեր իմ մտքի կիզակետում են ու առանձնահատուկ տեղ ունեն ինձ համար:
-Ընտանիքիդ անդամներից որևէ մեկը զբաղվու՞մ է երգով։Ումի՞ց ես ժառանգել երգելու շնորհը:
-Ընտանիքի անդամներից միայն քույրս ունի առնչություն երաժշտության հետ,իսկ ինչ վերաբերում է երգելու շնորհին՝ես այն ժառանգել եմ մորական տատիկիցս։Ազգականների մեջ ունեմ երաժշտությամբ զբաղվողների։Մորաքրոջս աղջիկը,ով երգում է ու նվագում է դաշնամուր և մորաքրոջս տղան,ով նվագում է ջութակ։
-Մի փոքր պատմիր քո հեղինակային երգի մասին:
– Իմ հեղինակային «Հայրենիքի պաշտպաններ» ստեղծագործությունը գրվեց ապրիլյան պատերազմի ժամանակ։Ես այդ ժամանակ ընդամենը երկու ակորդ գիտեի,բայց այնուամենայնիվ գրեցի երգը։Երգում ամբողջովին արտացոլված է իմ զգացողությունները,ապրումները ու չեմ կարող հիմա ասել,թե ինչպես գրվեց երգը,որովհետև բացատրելն անհնար է Կիթառը ձեռքիս էր ու ինձնից անկախ էմոցիաներս ստեղծեցին երաժշտությունն ու բառերը։Ամեն անգամ երգը կատարելիս,երբ ամբողջովին տրվում եմ երգին,նույն զգացողություններն եմ վերապրում։ Հետագայում գրեցի նաև «Հերոսի ոգին» երգը,որը հակադրություն է այն մտքին,որ բոլորը սպասում են,որ որդին կգա։Գրեցի հերոսի անունից՝պատկերացնելով ինձ հենց հերոսը։
«Չեմ երևում,այստեղ նայե՛ք՝ լուրթ երկինք դեպի,ես այստեղ եմ սավառնում,հոգիս ասես՝արագ քամի»:
Ունեմ գրված նաև «Արցախ» ստեղծագործությունը,գրեցի նաև ապրիլյան պատերազմի հերոսներ Սաշա Գալստյանի և Տիգրան Պողոսյանի մասին։Ունեմ նաև գրված «Զինվոր որդու խոստումը»։Այստեղ էլ նկարագրվում է մոր սպասման մասին։Բայց ամենաշատ տարածում գտածը «Հայրենիքի պաշտպաններ» երգն է,որը անվանում են նաև «Արշալույս»։2016 թվականի վերջում ես ու ընկերուհիս կազմակերպել էինք փոքրիկ մենահամերգ,որտեղ ներկա էին հերոսների հարազատները։Կարծես փոքրիկ հարգանքի տուրք էր հերոսներին։Ուզում եմ նաև ասել,որ յուրքանչյուր ստեղծագործություն ծնվում է հաճախ մեր կամքից անկախ։
Ամենակարևորը ստեղծագործություններում հոգի դնելն է։Եթե մարդ փշաքաղվում է,նշանակում է,որ «հաղորդագրությունդ» տեղ է հասել։
-Ի՞նչ կմաղթես որևէ բանի ձգտող մարդկանց:
-Կմաղթեմ, որ յուրաքանչյուր իրավիճակի և երևույթի մոտենան համակողմանիորեն: Մոտենան այն գիտակցմամբ, որ անկախ այն հանգամանքից` տեղի ունեցածը դրական է, թե բացասական, այնտեղ կգտնեն հաջողության մղող ուժ: Այն գիտակցմամբ,որ դժվարություններն ու սուղ պայմաններն են առիթ հանդիսանում ստեղծելու սեփականը: Հարկավոր չէ համամատվել որևէ մեկի հետ` հասկանալու` որտեղ ես գտնվում դու: Մարդիկ տարբեր են, տարբեր են նաև նպատակակետերն ու դրանց հասնելու ուղիները: Շրջապատի կողմից տրված թե՛ դրական, թե՛ բացասական գնահատականը ընդունեք որպես մոտիվացիայի աղբյուր` գիտակցելով` յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը և գնահատաման չափանիշը: Սիրեք ինքներդ ձեզ և ձեր արած աշխատանքը: Առողջ քննադատեք. երբ մի բան չի գոհացնում ինքներդ ձեզ, ուրեմն դուք հաջողության ճանապարհին եք և ձգտում եք կատարելագործվելու: Միշտ պլանավորեք ձեր գրաֆիկը և դրեք աջքի առաջ. ամեն անգամ կարդալով` կսկսեք դրանք կընկալել որպես ապրելակերպի մի մասնիկ:Պայմանների բացակայությունը հաճախ առիթ է հանդիսանում բացահայտելու մեզ ու մեր ունակությունները:
-Շնորհակալ եմ հարցազրույցի համար:
-Ես նույնպես:
Ահա սկզբում խոստացված երգի հղումը։