
Ոչինչ էլ չփոխվեց…
Վարդեր այդպես էլ չսիրեցի, դրանք ինձ համար մնացին ծակող շքեղություններ, որոնք գերում են իրենց գեղեցկությամբ ու պերճությամբ, իսկ հետո ծակում ցավեցնելով ու թախիծ պարգևելով:
Ոչինչ էլ չի փոխվել…
Վարդեր դարձյալ չեմ սիրում, նրանք ինձ համար ստահոդներ են կեղծիքի մեջ կառուցված:
Գեղեցիկ են, բայց և վտանգավոր…
Գիտե՞ս, ոչինչ էլ չի փոխվել, շքեղություն կրկին չեմ սիրում, ինձ համար դա վանում է սերն ու անկեղծությունը արդարի…
Ոչինչ էլ չփոխվեց…ոչինչ էլ չի փոխվի:
Իսկ ես դարձյալ վարդեր չեմ սիրի…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0