
Հաշվապահություն․ Դաս 9 – Փաստաթղթավորում, գույքագրում և փաստաթղթերի շրջապտույտ
Փաստաթղթավոևումը տնտեսական գործառույթների տվյալների գրանցումը համապատասխան բլանկներում, կոչվում է փաստաթղավորում։ Փաստաթղթավորումը կատարում է մի քանի ֆունկցիաներ․
- Ստուգում է գործառույթի ճշտությունը
- Հիմք է հանդիսանում գործառույթի հետևանքո առաջացած փոփոխությունները անալիտիկ և սինթետիկ հաշիվների գրանցումը։
- Հիմք է հանդիսանում արտաքին և ներքին աուդիտ անցկացնելու համար։
Փաստաթղթերի շրջապտույտը փաստաթղթերի ամբողջ շարժն է սկսած փաստաթղթեր կազմելուց և հաշվապահություն ներկայացնելուց կամ արտաքին փաստաթղթերի ստացումից, հաշվապահական հաշիվներում գրանցումից մինչև արխիվ հանձնումը: Կազմակերպության բոլոր աշխատողները պարտավոր են իրենց կողմից
կատարվող գործառնությունների վերաբերյալ կազմել համապատասխան ձևի փաստաթուղթ, սահմանված կարգով, գործառնության կատարման պահին և հաստատված ձևի հաշվետվություններով այդ փաստաթղթերը ներկայացնել կազմակերպության հաշվապահություն: Հենց այդ պահից էլ սկսվում է փաստաթղթերի շրջապտույտը:
Կազմակերպության գլխավոր հաշվապահը սահմանում է տվյալ կազմակերպության բոլոր տեղամասերում կատարվող տնտեսական գործառնությունների փաստաթղթային ձևակերպման, փաստաթղթերի օպերատիվ օգտագործման ու հաշվային մշակման կարգը և ապահովում դրանց կատարումը կազմակերպության բոլոր աշխատողների կողմից: 2002 թ. ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված են կազմակերպությունների գլխավոր հաշվապահների իրավունքները և պարտականությունները, որի 3-րդ կետով սահմանված է, որ գլխավոր հաշվապահի պահանջների կատարումը կապված հաշվապահական հաշվառման համար անհրաժեշտ տվյալների և փաստաթղթերի ներկայացման հետ, պարտադիր է կազմակերպության բոլոր աշխատողների համար: Փաստաթղթերի շրջանառության համար նախօրոք սահմանվում, է թե որտեղ ինչ փաստաթղթեր են կազմվում, ում կողմից, երբ են ներկայացվում հաշվապահություն, այնտեղ ովքեր և երբ են ընդունում, ստուգում և մշակում այդ
փաստաթղթերը, գրանցում հաշվապահական հաշիվներում և հանձնում արխիվ պահպանման: Կազմակերպության աշխատողների կողմից փաստաթղթերի շարժի այս գրաֆիկի պահպանումն ու կատարումը ապահովում Է հաշվապահական հաշվառման աշխատանքների ճիշտ կազմակերպումը, կազմակերպության սեփականության և կատարվող գործառնությունների օրինականության պահպանումը և վերահսկողության իրականացումը տվյալ կազմակերպությունում: Ներկայումս, երբ լայնածավալ աշխատանքներ են կատարվում հաշվային աշխատանքների մեքենայացման ուղղությամբ, հաշվապահությունը փաստաթղթերը ստանալուց և ընդունելուց հետո հանձնում Է համակարգչային կենտրոն հետագա մշակման և հաշվառման համար, որից հետո դրանք հանձնում են արխիվ պահպանման: Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև համակարգչային կրիչների վրա գտնվող տեղեկատվությունը սկզբնական հաշվառման փաստաթղթերը, գրանցամատյանները, ֆինանսական հաշվետվությունները և այլ փաստաթղթերը կազմակերպության կողմից պահպանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ պակաս, քան 5 տարի:
Գույքագրում
Գույքագրումը կազմակերպության ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների, հաշվարկների և այլ ակտիվների առկա մնացորդների ստուգումն ու ցուցակագրումն է բնական վիճակում, քանակական և դրամական արտահայտությամբ: Գույքագրումը կարևոր նշանակություն ունի ապրանքանյութական և դրամական միջոցների վիճակը և նյութապես պատասխանատու անձանց վստահված արժեքների պահպանումը ստուգելու և ընթացիկ հաշվառման տվյալները ճշտելու համար: Տնտեսական կյանքում տեղի ունեցող ոչ բոլոր փոփոխություններն են, որ փաստաթդթավորվում և հաշվառման են ենթարկվում: Օրինակ որոշ ապրանքանյութական արժեքներ փոշիանում, ծորում, չորանում են, դրանց պահպանման, տեղափոխման և իրացման ժամանակ առաջանում են բնական պակասորդներ (կորուստներ): Կորուստներ կարող են առաջանալ նաև նյութապես պատասխանատու անձանց սխալվելու կամ չարաշահումների և յուրացումների հետևանքով: Այս բոլոր կորուստները առաջացման պահին
հաշվառման չեն ենթարկվում և չեն արտացոլվում համապատասխան հաշիվներում:
Կատարելով գույքագրում որոշվում է արժեքների քանակական և որակական փաստացի առկայությունը և այն համեմատելով ընթացիկ հաշվառման տվյալների հետ հայտնաբերվում են տարբերությունները, որոնք կարող էին առաջացած լինել վերը նշված պատճառներով:
Գույքագրումը կարևոր նշանակություն ունի նաև թողարկված պատրաստի արտադրանքի ինքնարժեքը որոշելու համար: Թողարկված պատրաստի արտադրանքի ինքնարժեքը հաշվելու համար անհրաժեշտ է հաշվետու ժամանակաշրջանի վերջում որոշել անավարտ արտադրության փաստացի ինքնարժեքը, գույքագրման միջոցով: Գույքագրման աշխպտանքները հիմնականում իրականացնում է կրեդիտոր կազմակերպությունը պարտքի գումարի վերաբերյալ քաղվածք ուղարկելով դեբիտորին, որը պարտավոր է կամ հաստատել իր պարտքի գումարի չափը, կամ հայտնել իր առարկությունը: