Հաշվապահություն․ Դաս 8 – Գնահատում և կալկուլյացիա

Կազմակերպության ակտիվները և տնտեսական գործընթացը դրամական չափիչներով ներկայացնելը կոչվում է գնահատում։ Կազմակերպության ակտիվները և պարտավորությունները գնահատվում են հետևյալ ձևով․

  • Սկզբնական արժեք,
  • Ընթացիկ արժեք,
  • Իրացման արժեք,
  • Ներկա արժեք։

Ակտիվների սկզբնական արժեքը հաշվառվում է հետևյալ ձևով․ գնման գին և ծախսեր։ Պարտավորությունների համար սկզբնական արժեքը որոշվում է ընթացիկ գործունեության արդյունքում առաջացած պարտավորությունները մարելու համար անհրաժեշտ դրամական միջոցների չափով։ Ընթացիկ արժեքն ակտիվների համար այն արժեքն է, որը տվյալ պահին կվճարվի նույնատիպ ակտիվ ձեռք բերելու համար։


Կալկուլյացիան արտադրության գործընթացում պատրաստվող արտադրանքի մեկ միավորի կամ շինարարության, նորոգումների և այլ աշխատանքների ու ծառայությունների մեկ միավորի վրա կազմակերպության կատարած ծախսումների հաշվարկման և ինքնարժեքի որոշման աշխատանքն է:

Միավոր արտադրանքի ինքնարարժեքի հաշվարկը կոչվում է կալկույացիա։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ