
Հաշվապահություն․ Դաս 7 – Հաշվապահական հաշվառման և հաշվային պլանի էությունը
Հաշվապահական հաշիվները լինում են ակտիվային, պասիվային և ակտիվապասիվային։
Ակտիվային հաշիվներն ունեն հետևյալ տեսքը․ ակտիվում գրվում է սկզբնական մնացորդն ու ավելացումը, իսկ պասիվում գրվում է նվազեցումը։ Վերջնական մնացորդը ակտիվային է։
Պասիվային հաշիվների համար դեբետում գրվում են նվազեցումները, կրեդիտում գրվում է սկզբնական մնացորդը, ավելացումները և վերջնական մնացորդը։
Ակտիվապասիվային հաշիվներում և՛ ակտիվում, և՛ պասիվում կարող են գրվել ավելացումները, նվազեցումները և վերջնական մնացորդը, դրանք կարող են գրվել և՛ կրեդիտում, և՛ դեբետում։
Հաշվային պլանը ըստ տնտեսական բովանդակության դասակարգված հաշիվների ցանկն է: Ի տարբերություն մինչ այդ գործող հաշվային պլանի նոր հաշվային պլանում հաշիվների թիվը բավականին մեծ է: Հաշվային պլանում հաշիվները ներկայացված են. ըստ դասերի, խմբերի, առաջին կարգի (սինթետիկ) հաշիվների և երկրորդ կարգի (ենթահաշիվների) հաշիվների տեսքով:
Բոլոր հաշիվները բաժանված են հետևյալ 9 դասերի
1. Ոչ ընթացիկ ակտիվներ
2. Ընթացիկ ակտիվներ
3. Սեփական կապիտալ
4. Ոչ ընթացիկ պարտավորություններ
5. Ընթացիկ պարտավորություններ
6. Եկամուտներ
7. ծախսեր
8. Կառավարչական հաշվառման հաշիվներ
9. Արտահաշվեկշռային հաշիվներ
1-7 դասի հաշիվները օգտագործվում են ֆինանսական հաշվետվությունները կազմելու համար: Դրանցից 1-5 դասի հաշիվները կոչվում են հաշվեկշռային հաշվետվության հաշիվներ, իսկ 6-7 դասի հաշիվները’ գործունեության
արդյունքները հաշվառող հաշիվներ: 8-րդ դասի հաշիվները նախատեսված են արտադրության ծախսումների հաշվառման և արտադրանքի ինքնարժեքի բացահայտման, ինչպես նաև ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումների հաշվառման համար: 9-րդ դասում խմբավորված են արտահաշվեկշռային հաշիվները:
Հաշվային պլանում հաշիվները ներկայացվում են քառանիշ թվերով․
1 թիվը ցույց է տալիս դասի համարը․
Երկնիշ թվերը ցույց են տալիս խմբի համարը․
Եռանիշ թվերը ցույց են տալիս սինթետիկ հաշվի համարը․
Քառանիշ թվերը ցույց են տալիս կամ հաշվի համարը, կամ երկրորդ հաշվի համարը։