Գործառնական գործունեության ծախսերի հաշվառումը

Գործառնական ծախսեր են համարվում իրացված արտադրանքի, ապրանքի արժեքները, իրացման ծախսերը և այլ գործառնական ծախսերը։ Իրացված արտադրանքի և ապրանքի ինքնարժեքը ձևավորվում է արտադրության պրոցեսում։ Այդ ծախսերը հավաքագրվում են 711 հաշվում, հաշիվն ակտիվային է, ունի երկրորդ կարգի հաշիվներ։


Իրացման(վաճառքի) ծախսեր են համարվում արտադրանքի, ապրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացման(վաճառքի) կազմակերպման և իրականացման հետ կապված ծախսերը։ Հաշվառումը կատարվում է 712 հաշվում, հաշիվն ակտիվային է։


Վարչական ծախսեր են համարվում կազմակերպության վարչական , կառավարման գործառույթների իրականացման հետ կապված ծախսերը։ Հաշվառվում է 713 հաշվում։


Գործառնական այլ ծախսերը առաջանում են նյութերի վաճառքից, տույժերից, տուգանքներից և այլ դեպքերից։ Հաշվառվում է 714 հաշվում, հաշիվն ակտիվային է։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ