
Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների իրացումից հասույթի ճանաչումը
Հասույթի և նրա ճանաչման չափանիշները ներկայացված են ստանդարտ 18 -ում։ Հասույթը հաշվարկման ժամանակաշրջանի կազմակերպությունում սովորական գործունեության արդյունքում առաջացող տնտեսական օգուտներն են, որոնք հանգեցնում են սեփական կապիտալի աճին, մասնակիցների կողմից ներդրումների կատարման։ Հասույթը ճանաչվում է, երբ հավանական է, որ տնտեսական օգուտները կհոսեն դեպի կազմակերպությունը և այդ օգուտները հնարավոր է չափել։
Ապրանքի արտադրանքի հասույթը հաշվառվում է 611 հաշվում, հաշիվը պասիվային է, դեբետում արտացոլվում է նվազեցումները, իսկ կրեդիտում ավելացումները, հաշվի մնացորդը կրեդիտային է, և ցույց է տալիս հաշվարկված հասույթը հաշվետու ամսաթվի դրությամբ, հաշվին կից բացվում են երկրորդ կարգի հաշիվներ։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0