
Եկամուտների հաշվառումը կարևոր է կազմակերպության ֆինանսական արդյունքի և հարկային պարտավորության հաշվառման համար։ Եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական օգուտների աճն է ակտիվների ներհոսքի կամ ավելացման, ինչպես նաև պարտավորությունների նվազման տեսքով, որը հանգեցնում է սեփական կապիտալի աճի, բացառությամբ մասնակիցների կողմից սեփական կապիտալում կատարված ներդրումների հետևանքով սեփական կապիտալի աճի։ Հաշվառվում են դաս 6-ում, ունի հետևյալ բաժինները․
- Գործառնական գործունեությունից եկամուտներ,
- Ոչ գործառնական գործունեությունից եկմուտներ,
- Արտասովոր եկամուտներ,
- Նախորդ տարիների եկամուտներ։
Ծախսեր
Ծախսերը հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական օգուտների նվազումն է, որը տեղի է ունենում ակտիվների արտահոսքի, նվազման, պարտավորույթունների առաջացման կամ աճի ձևով, որը հանգեցնում է սեփական կապիտալի նվազման, բացառությամբ․ մասնակիցների միջև սեփական կապիտալի բաշխման հետևանքով դրա նվազման դեպքի։ Հաշվառվում են դաս 7-ում, ունի հետևյալ բաժինները․
- Գործառնական գործունեության ծախսեր,
- Ոչ գործառնական ծախսեր,
- Արտասովոր ծախսեր,
- Նախորդ տարվա ծախսեր,
- Շահութահարկի գծով ծախս(փոխհատուցում)։