Բյուջեի հանդեպ պարտավորությունների հաշվառումը

Կազմակերպությունները բյուջե են վճարում մի շարք հարկեր, որոնք սահմանված են «Հարկերի մասին» ՀՀ օրենքով, որն ընդունված է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1997 թ. ապրիլի 14-ին և դրանից հետո ընկած ժամանակաշրջանում բազմիցս անգամ փոփոխվել և լրացվել է: Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից’ հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում:


Բյուջեի հանդեպ կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի հաշվառման համար նախատեսված է 524 հաշիվը, հաշվին կից բացվում են երկրորդ կարգի հաշիվներ, այս հաշիվներում գրանցվում է միայն ընկերության պարտքը բյուջեի նկատմամբ։ Իսկ 225 հաշվում հաշվառվում է դեբիտորական պարտքեր բյուջեի գծով, այս հաշիվը նույնպես ունի երկրորդ կարգի հաշիվներ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ