
Բանկային և այլ հաշիվներում իրականացվող գործառույթների հաշվառում
Կազմակերպությունները կարող են իրենց դրամական միջոցները պահել բանկային այն հաշիվներում, որոնք օգտագործում են նպատակային նշանակման համար։ Այդ դրամական միջոցների հաշվառումը կատարվում է 254 հաշվում, որը նախատեսված է Հայաստանյան և արտերկրյա բանկերում կազմակերպությունների ակրեդիտներում, չեքային գրքույկներում, ազգային արժույթով և արտարժույթով, դրամական միջոցների շարժի վերաբերյալ տեղեկությունների համար։
Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է մուտքագրումները, իսկ կրեդիտում ելքագրումները, հաշվի մնացորդը դեբետային է և ցույց է տալիս դրամական միջոցների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ։ Հաշվին կից բացվում են երկրորդ կարգի հաշիվներ։
Ակրեդիտը բանկի կողմից տրվող դրամական պարտավորություն է, որը պետք է վճարի մատակարարին՝ ակրեդիտիվով նախատեսված փաստաթղթեր ներկայացնելու դեպքում։ Ակրեդիտիվ բացելու համար բանկին ներկայացվում է դիմում, պայմանագրի համարը, որի հիման վրա բացվելու է ակրեդիտը, ամսաթվերը, մատակարարի անվանումը, մատակարարի բանկի անվանումը և այլն։ Ակրեդիտը ստանալուց հետո բանկը դիտում է ակրեդիտի ճշտությունը և հանձնում է պայմանագրին կցած։
Բանկային այլ հաշիվներում ձևակերպումը կատարվում է հեետևյալ կերպ․
Ակրեդիտիվ կամ չեքի ձեռքբերում․
- Դ/Տ – 254
- Կ/Տ – 251, 252, 253
Վարկերի միջոցով․
- Դ/Տ – 254
- Կ/Տ – 411, 513
Մատակարարների պարտքի մարում․
- Դ/Տ – 521
- Կ/Տ – 254
Ակրեդիտը կամ չեքը փակելու դեպքում․
- Դ/Տ – 252, 253
- Կ/Տ – 254