Արտարժութային հաշվում դրամական միջոցների հաշվառումը

Կազմակերպությունը տնտեսական գործունեություն կատարելու ընթացքում արտասահմանյան ֆիրմաների հետ մտնում է տարբեր տնտեսական գործողությունների մեջ, այդպիսով անհրաժեշտություն է լինում արտարժութային հաշիվներ բացելու։ Արտարժութային հաշիվներ բացվում են այն բանկերում, որոնք կենտրոնկան բանկի կողմից ունեն արտոնություն արտարժութային հաշիվներ բացելու։ Արտարժութային հաշիվ բացելու համար կազմակերպությունը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը․ դիմում, որտեղ նշվում է կազմակերպության բոլոր տվյալները, տեղեկանք հարկային մարմնի հողմից, հիմնադիր փաստաթղթերի կրկնօրինակը, սահմանված ձևի բանկի քարտ, որից հետո բանկը բացում է արտարժութային հաշիվը և կնքում է սպասարկման վերաբերյալ պայմանագիր։


Արտարժութային հաշվում դրամական միջոցները հաշվառվում է 253 հաշվում, հաշիվն ակտիվային է, դեբետում գրվում է ավելացումները, իսկ կրեդիտում գրվում են նվազեցումները։ Հաշվի մնացորդը դեբետային է, և ցույց է տալիս դրամական միջոցները հաշվետու ամսաթվի դրությամբ, հաշվին կից բացվում են երկրորդ կարգի հաշիվներ։


Դրամական միջոցների մուտքագրումը կատարվում է հետևյալ կերպ․


Դրամական միջոցների այլ հաշիվների մուտքագրումը ձևակերվում է հետևյալ կերպ․

  • Դ/Տ – 253
  • Կ/Տ – 251, 252, 254

Դեբիտորական պարտքից․

  • Դ/Տ – 253
  • Կ/Տ – 221, 222

Ապրանքների վաճառքից․

  • Դ/Տ – 253
  • Կ/Տ – 611, 614, 621, 622

Վարկերից և փոխառություններից․

  • Դ/Տ – 253
  • Կ/Տ – 411, 412, 511, 513

Ելքագրումներ․


Դրամական միջոցներից․

  • Դ/Տ – 251, 252, 254
  • Կ/Տ – 253

Գնումների գծով կրեդիտորական պարտք․

  • Դ/Տ – 521
  • Կ/Տ – 253

Փոխարժեքային տարբերությունը դիտում ենք որպես եկամուտ․

  • Դ/Տ – 521
  • Կ/Տ – 625

Փոխարժեքային տարբերությունը դիտում ենք որպես ծախս․

  • Դ/Տ – 725
  • Կ/Տ – 259

Ձեզ նույնպես կարող է դուր գալ