
Կազմակերպության համար բակներում հաճախ բացվում են հաշվարկային հաշիվներ, որտեղ պահվում են կազմակերպության ազատ դրամական միջոցները։ Բանկերը հաշվարկային հաշիվ բացելիս պահանջում են դիմում, հաշիվ բացելու մասին գրանցման վկայական, կազմակերպության կանոնադրության և հիմնադիր պայմանագրերի պատճենները, ինչպես նաև հաշվապահական հաշվառումն անցկացնելու համար պատասխանատու անձի ստորագրությունը, որից հետո կնքվում է պայմանագիր բանկի և կազմակերպության միջև սպասարկման վերաբերյալ։ Բանկը կազմակերպությանը հատկացնում է հաշվարկային հաշիվ և բացում անձնական հաշիվ, որտեղ ցույց է տրվում դրամական միջոցների փոփոխությունները։
Հաշվարկային հաշվից գումարի բացթողումը կատարվում է միայն հաշվի տիրոջ հրամանով, բացառությամբ․ դատարանի կատարողական թերթիկների։ Հաշվարկային հաշիվը կարող է կատարվել կանխիկ և անկանխիկ եանակներով։
- Կանխիկ եղանակի դեպքում բանկը ձևակերպում է կանխիկ մուտքագրումը և մուտքը հաստատելու համար վճարողին տրամադրվում է անդորրագիր։ Կանխիկ դրամի ելքագրումը հաշվարկային հաշվից կատարվում է չեքի միջոցով(չեքը դա փաստաթուղթ է, որը դուրս գրողի կողմից հանդիսանում է հրաման․ սպասարկող բանկին չեքում նշված գումարի բաց թողման համար)։
- Անկանխիկ հաշվարկները իրականացվում են անկանխիկ եղանակով․ վճարողի հաշվարկային հաշվից ստացողի հաշվարկային հաշիվ փոխանցելու միջոցով։
Հաշվարկային հաշվից իրականացվող գործառույթների հաշվառումը կատարվում է 252 հաշվում, հաշիվը ակտիվային է , դեբետում գրվում է գումարների մուտքագրումը, իսկ կրեդիտում գրվում է դուրսգրումը։ Հաշվի մնացորդը ակտիվային է և ցույց է տալիս դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ։ Հաշվին կից բացվում են երկրորդ կարգի հաշիվներ։
Մուտքագրումը կատարվում է հետևյալ կերպ․
Եթե մուտքագրվում են գումարներ դրամարկղից կամ այլ հաշիվներից, կատարում ենք հետևյալ կերպ․
- Դ/Տ – 252
- Կ/Տ – 251, 253, 254
Եթե կատարվում է մուտքագրում գումարների հաշվարկային հաշվից դեբիտորական պարտքեր․
- Դ/Տ – 252
- Կ/Տ – 221, 222, 229
Վարկերից և փոխառություններից․
- Դ/Տ – 252
- Կ/Տ – 411, 511
Ելքագրման դեպքում․
Կրեդիտորական պարտքի մարում․
- Դ/Տ – 521
- Կ/Տ – 252
Բյուջետային գծով պարտքեր․
- Դ/Տ – 524
- Կ/Տ – 252
Շահաբաժինների բաժանում․
- Դ/Տ – 529
- Կ/Տ – 252
Անհատույց դրամական միջոցներ․
- Դ/Տ – 726
- Կ/Տ – 252
Ակտիվների ձեռք բերում․
- Դ/Տ – 211, 111, 113
- Կ/Տ – 252
Ծառայությունների դիմաց․
- Դ/Տ – 712, 812, 811, 713
- Կ/Տ – 252